ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Գժվելու բան է. 18 տարեկան երեխային կորցրած մայրը ո՞նց երջանիկ լինի». զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին

«Այն, ինչ արել են մեզ հետ «Եռաբլուրում», բնավ խոնարհում չէ, և ոչ էլ որևէ մեկին հարգանք է բերում: Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ իրենց որևէ գրառում, որևէ հայտարարություն: Խելացի մարդիկ չեն կարող հավատալ ո՛չ Նիկոլի, ո՛չ Աննայի ոչ մի բառին: Հայերի հանդեպ նրանք գործում են ոչ հայկական գործելաոճով: Բոլորս տեսնում ենք՝ այսօր Արցախն ու Հայաստանը, բանակն ինչ վիճակում են, հետևաբար՝ Փաշինյանի ասած բառերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով Մարտի 8-ի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձին:

Փաշինյանն իր ուղերձում նշել էր, թե այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում են առանձնակի. «Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով»:

Այսօր գրառումներ է կատարել նաև նրա տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, թե հայ կանայք տառապյալ են, դժբախտ և չեն ուզում երջանիկ լինել. «Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա: Մենք պարտավոր ենք երջանիկ լինել և երջանկություն բերել»:

Գայանե Հակոբյանը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղի՞ց է Աննա Հակոբյանը վերցրել, թե հայ կինը չի ուզում երջանիկ լինել. «Կներեք, Աննա Հակոբյան, երջանիկ լինելու համար մորը, այս դեպքում՝ մեզ, ովքեր երեխա են լույս աշխարհ բերել, 18-20 տարի պահել, բազմաթիվ չարչարանքների միջով անցել, ու այսօր չկան այդ երեխեքը, զոհվել են, և եթե մայրը երջանիկ է իր զավակով, այսօր իր ընտանիքը կիսատ է, իր զավակը կողքին չէ, այսօր ո՞նց կարող է ինքը երջանիկ լինել: Ես անձամբ մինչև պատերազմը շատ երջանիկ եմ եղել, զբաղվել եմ իմ սիրելի գործով ու հիմա էլ եմ զբաղվում, բայց հիմա երջանիկ չեմ, որովհետև իմ տղան ինձ հետ չէ: Իմ նման ծնողները, ովքեր իմ պես են ընկալում այս ամենը, չեն կարող երջանիկ լինել, որովհետև իրենց տղան, իրենց կյանքը իրենց հետ չէ: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է այդ ամենը: Եթե այսպես են սկսել, բնականաբար, դա ոչ մի լավ ավարտ չի ունենալու: Մենք չունենք երջանկություն, մենք էլի ապրում ենք, բայց չենք կարող երջանիկ լինել: Եթե ծնողներ կան, ովքեր Աննայի ասածը ընկալում են և ուզում են երջանիկ լինել, ի սեր Աստծո, երջանիկ եղեք, բայց ես չեմ պատկերացնում, թե առանց իրենց երեխաների ինչպես են երջանիկ լինելու»:

Հերոսի մայրը նկատեց. «Աննա Հակոբյան, Դուք այն մարդը չեք, որ կարող եք խորհուրդ տալ կամ կոչեր անել: Դուք այն մարդը չեք՝ ո՛չ Ձեր հոգեվիճակով, ո՛չ կարգավիճակով, ո՛չ Ձեր արած գործերով: Դուք, ընդհանրապես, կարո՞ղ եք զգալ, թե մայրը ինչ է զգում՝ իր 18 տարեկան երեխուն որ դրել է հողի տակ, գա՝ երջանիկ լինի՞ ձեր հետ: Ես ուղղակի չեմ պատկերացնում, սա գժվելու բան է ուղղակի, իր ասած որևէ բառի նպատակը չեմ կարողանում հասկանալ, նա ուղղակի մեզ ծաղրում է»:

Աննա Հակոբյանը գրել էր, որ երբ հայ կինն իր սերն ու հոգատարությունն ուղղում է միմիայն իր ընտանիքի անդամներին, երեխաներին, ամուսնուն, սկեսուր-սկեսրայրին, մի ինչ-որ պահից սկսած այդ սերն ու հոգատարությունը փոխում են իրենց բնույթը, որովհետև երեխաները մեծանում են, մեծերը մահանում են, ամուսինը՝ միշտ աշխատանքի մեջ. «Արդյունքում՝ միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլև ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կամ մահանում է, կամ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>