Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
17
Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Պատերազմ Արցախում
Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները մեկ տարում աճել են 47 տոկոսով․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ծնողներ, սիրելի երիտասարդներ

Ելույթս մի խնդրի մասին է, որն այսօր չլուծելու, կանխարգելիչ աշխատանքներ չիրականացնելու պարագայում, վաղն այն դառնալու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, եւ սա չափազանցություն չէ: Խոսքը թմրանյութերի շրջանառության ծավալների աճի եւ այդ շրջանառության ձեւի փոփոխության մասին է։ Վիճակագրությունը, ամենամեղմ ձեւակերպման դեպքում, խիստ մտահոգիչ է․ դինամիկ աճը տերեցտարի հստակ է: Այսպես. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ ուշադրություն 2266 դեպք, նախորդ տարվա 1544-ի դիմաց գրանցվել է աճ 47 տոկոս։ Եւ սրանք միայն արձանագրված պաշտոնական թվերն են:

Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ։ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների տարածվածության խնդրի ծավալները պատկերացնելու համար նշեմ, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022թ․-ի տարեսկզբին ստեղծվել է առանձին բաժին: Միայն այս բաժնի կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառաքով զբաղվող 435 տելեգրամյան, այսպես կոչված շոփ, 35 ալիք, նաեւ 100-ից ավել այսպես կոչված չաթեր, ուր քննարկումներ են ծավալվում այս կամ այն տելեգրամյան ալիքի մատուցած ծառայությունների որակի, կամ այդ որակի բացակայության մասին: Շեշտում եմ՝ սրանք դեռ պաշտոնական տվյալներն են:

Թմրամիջոցների մաքսանենգության մասով էլ նորամուծություններ կան․ օրինակ 2022թ․-ին դեպքերի 76 տոկոսը կատարվել է փոստային առաքանիների միջոցով: Թմրանյութի համար գումարն էլ մեծամասամբ փոխանցվում է էլեկտրոնային դրամապանակներին, տարածված են բիթքոյնով վճարումները:

Համացանցով հիմնական վաճառվող թմրանյութերը դրանք սինթետիկ թմրանյութերն են, ամենատարածվածը՝ մետամֆետամինը: Հենց այս չարիքն է երիտասարդների շրջանում ամենաշատ իրացվողը, կամ իրացվողներից մեկը: Մասնագետների, հոգեբանների հետ զրույցները ցույց են տալիս, որ իրազեկման լրջագույն բացեր ունենք այստեղ. թմրանյութ օգտագործող երիտասարդների զգալի հատվածը համոզված է եղել, որ օրինակ մեթամֆետամինը կախվածություն չի առաջացնում: Դա այդպես չէ, սիրելի երիտասարդներ, այդ սինթետիկ թմրամիջոցը հանդիսանում է կախվածության բարձր աստիճանի հոգեխթանիչ, դրա երկար օգտագործումը վնասում է գլխուղեղը եւ այլ ծանր հետեւանքներ է առաջացնում ձեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը:

Ցավով պետք է արձանագրեմ, որ թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց թիվը, անչափահասների թիվը: Ցանկացած հասարակության, որի, առավել եւս երիտասարդության, մի հատվածը գտնվում է թմրանյութերից կախվածության մեջ, շատ ավելի հեշտ է այո կառավարելը, բայց հավատացեք, այսօր այս խնդիրը չլուծելու դեպքում, սա վաղը կամ այսօր այստեղ նստածներից յուրաքանչյուրի տուն կարող է մտնել:

Սա այն ինֆորմացիայի քիչ մասն է, որ այստեղ հասցրեցի ներկայացնել, ակնհայտ է՝ իրազեկման լրջագույն աշխատանքներին զուգահեռ, պետք են կանխարգելիչ հստակ աշխատանքներ, պետք է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն: Սա լրջագույն սպառնալիք է պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով, հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների հովանավորչության ներքո»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>