Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ
17
Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Պատերազմ Արցախում
Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Անդրանիկ Թևանյան․ «2021-ի ընտրության արդյունքները լեգիտիմ չեն». Տեսանյութ

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Տեղի է ունեցել մեծ խաբեություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դրա առաջնորդը 2021–ի նախընտրական ծրագրով խոստացել են՝

 

– պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների,

 

–պայքարել ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի համար,

 

–հակամարտությունը կարգավորել Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:

 

ՔՊ–ն ասել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։

 

Այսպիսի խոստումներ տալով նրանք քվե են ստացել և խաբել։ Ի դեպ, այդ քվեին հղում անելով է Ալիևը հայտարարում, որ հայ ժողովուրդն ընտրել է Փաշինյանին, ուրեմն համաձայնել է անդադար զիջումների։ Այնինչ դա ոչ թե հայ ժողովրդի, այլ Փաշինյանի դիրքորոշումն է, որը լեգիտիմ չէ։

 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հիմա անում են այն, ինչի համար քվե չեն ստացել։ Անում են իրենց ասածների հակառակը։ Վարում են Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականություն, հակադրում 120 հազար արցախցուն 3 միլիոն հայաստանցու հետ՝ ներազգային ռասիզմ, մարդակերություն և թշնամանք սերմանելով։

 

2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ինչը դարձել է Ալիևի կողմից հանցավոր կերպով Լաչինի միջանցքը փակելու պատճառներից մեկը։ Պրահյան համաձայնությունները Փաշինյանն օրերս վերահաստատել է Մյունխենում տեղի ունեցած հակահայկական դավադրության շրջանակներում։ Ինչպես որ 1938–ին նույն Մյունխենում Հիտլերին «խաղաղեցրին», այնպես էլ 2023–ին Ալիևին են «խաղաղեցնում»։

 

Իշխող ուժն այժմ առաջնորդվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, ինչին հաջորդել է Ալիևի կողմից «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի հռչակումը։

 

ՔՊ–ն խաբել է նաև հայ–թուրքական հարաբերությունների հարցում՝ հայտարարելով, որ դրանք առանց նախապայմանների են։ Սո՛ւտ է։ Կա՛ն նախապայմաններ ու դրանց մասին բաց խոսում է Անկարան։ Փաշինյանը հիմա այդ նախապայմանների բավարարմամբ է զբաղված՝ գերեզմանային «խաղաղության դարաշրջան» նախապատրաստելով։

 

Փաշինյանի սուտը վերաբերում է նաև հայ–ռուսական հարաբերություններին։ Նա խոստացել էր ռազմավարական դաշինքի խորացում, բայց միացել է հակառուսական կոալիցիային ու հակառուսական հիստերիա բարձրացրել մեզ մոտ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ։

 

Եվ այսպես, իշխող ուժը խաբեությամբ է քվե կորզել, ինչը ապալեգիտիմացնում է 2021–ի ընտրության արդյունքները։

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք դա։ Պետք է, հետևաբար, ամեն մեկս իր քայլն անի՝ մերժելով ստին։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>