Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Ժողովրդական էյֆորիայով իշխանության եկած «լիդերների» աղետաբեր ստվերները

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցումային փուլում գտնվող երկրներին բնորոշ երևույթ են քաղաքական ցնցումները։ Իսկ այդ քաղաքական խմորումների պարագայում բացառված չեն կտրուկ փոփոխությունները, որոնց արդյունքում հնարավոր է՝ որոշ ամենաանսպասելի «լիդերներ» միանգամից հայտնվեն իշխանության ղեկին։ Ու երբ այդ «լիդերները» ժողովրդի ձեռքերի վրա գալիս են իշխանության և սկսում կտրուկ փոփոխություններ իրականացնել, սկզբից թվում է, թե շուտով երկիրը զարգացման ամուր հիմքերի վրա են դնելու, ամեն ինչ դեպի դրական է փոխվելու, վերանալու են նախկին արատավոր երևույթները։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց կառավարումը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ուղղակի պատեհապաշտներ են, որ մեծամասամբ արտաքին որոշ ուժերի ձեռամբ ճիշտ պահն օգտագործելու կամ նախորդ իշխանության սխալների արդյունքում հայտնվել են պետության կառավարման ղեկին։ Իրենց պաշտոնավարման շրջանում նրանք պետությունը տանում են դեպի արկածախնդրություն և խաղադրույք կատարում երկրի ճակատագրի վրա, ինչը շատ դառը հետևանքների է հանգեցնում՝ բերելով պատերազմի, տարածքային կորուստների և այլ աղետների։

Արդյունքում ոչ միայն մոռացվում է, թե այդ ղեկավարներն ինչպիսի հզոր էյֆորիայի հոսքի վրա են իշխանության եկել, ինչ մեծ խոստումներ են տվել, ինչպես է իրենց ժողովուրդը սկզբից դիմավորել, այլ հիշվում են միայն նրանց բերած կորուստները։ Այլ կերպ ասած՝ այդ մարդիկ ասոցացվում են պարտության և աղետների հետ։ Պետության ղեկավարներին բնորոշելու առումով հետաքրքիր է հատկապես Միխեիլ Սահակաշվիլու օրինակը, որն առանց լուրջ դիմադրության, վարդը ձեռքին մտավ Վրաստանի խորհրդարան, ու ժողովուրդը տոնախմբությամբ դիմավորեց նրան՝ կարծելով, թե նա շատ խոստումնալից ղեկավար է, ուստի լուսավոր ապագա է բացվելու իրենց առաջ։ Բայց տարիների ընթացքում ոչ միայն Սահակաշվիլու փայլը մարեց, այլև նա երկիրն ուղղակի տարավ արկածախնդրության՝ ուղիղ առճակատման մեջ մտնելով Ռուսաստանի հետ, որի արդյունքում Վրաստանը ծանր վիճակում հայտնվեց ու տարածքային կորուստներ ունեցավ։

Ու Սահակաշվիլին այսպիսի իրողությունների միջոցով էլ մտավ պատմության մեջ, իսկ թե ինչ վիճակում է հիմա ինքը, արդեն այլ խոսակցության թեմա է։ Ուկրաինական պատերազմի ֆոնին ներկայում նույնպես Թբիլիսիին հակամարտության մեջ ներքաշելու վտանգը կա, բայց գործող ղեկավարությունը, հաշվի առնելով Սահակաշվիլու իշխանության դառը փորձը և պատմության դասերը, փորձում է հավասարակշռած քաղաքականություն վարել և թույլ չտալ, որ Վրաստանը դառնա աշխարհաքաղաքկան բախման թատերաբեմ։ Ի դեպ, «լիդերների» այս շարքին պատկանող օրինակ է նաև հենց Ուկրաինայի նախագահ Զելենսկին. ժամանակին շատերին թվում էր, թե քաղաքականություն մտած այս կոմիկական դերասանը ամենախոստումնալից գործիչն է, բայց իր խելահեղ պահվածքի ու Արևմուտքի ձեռքին գործիք դառնալու արդյունքում Ուկրաինան դարձել է պատերազմի թատերաբեմ, իսկ դրանից հասարակ մարդիկ են տառապում, երկիրն էլ ավերվում է։ Կարելի է որպես զուգահեռ ներկայացնել նաև Հայաստանի փորձը։

2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական մեծ ալիքի վրա եկավ իշխանության, մարդիկ այնքան էին ոգևորվել, որ անգամ տոնում էին այդ իրադարձությունը՝ հրճվելով, որ նա երկիրն ազատեց նախկինների իշխանությունից։ Ու այդ ֆոնին որոշակի թվով մարդկանց թվում էր, թե ուր որ է պետք է դրվեն Հայաստանի հզորացման հիմքերը, շուտով պետությունը հեղափոխական առաջընթաց է ունենալու, Փաշինյանը համախմբելու է ժողովրդին ու շարժվելու է համազգային նպատակների իրականացման ճանապարհով։ Բայց Նիկոլի պաշտոնավարումը ցույց տվեց, որ նա հասարակությանը համախմբելու փոխարեն ատելության սերմեր է ցանում, իսկ համազգային նպատակների իրականացմանը հետամուտ լինելու փոխարեն հարվածի տակ է դնում ազգային արժեհամակարգի հիմնասյուները։ Ավելին՝ նրա կառավարման պայմաններում ոչ միայն կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, այլև այսօր ուղղակի վտանգի տակ է դրված նախ Արցախի, ապա նաև Հայաստանի գոյությունը։

Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է ներկայացնում։ Պետության խայտառակումը հասել է այն աստիճանի, որ հայկական կողմին նսեմացնելու համար թշնամական երկրի նախագահն ուղիղ Փաշինյանի դեմքին ասում է, թե Հայաստանը կապիտուլ յացիայի է ենթարկվել, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ուղղակի ծպտուն անգամ չի հանում այդ մասով։ Ու չնայած Փաշինյանը դեռևս պաշտոնավարում է, բայց որևէ իշխանություն հավերժ չէ, ու արդեն վստահաբար կարելի է ասել, որ նա ևս պատմության մեջ մնալու է որպես կորուստներ բերած ու պետությունը ծայրաստիճան թուլացրած ղեկավար։ Առնվազն թուլացրած...

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>