ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Վստահություն չկա որոշում կայացնողների նկատմամբ․ Արթուր Վանեցյան

Ցավոք, վիճակն այսօր ավելի վատ է, քան հեռավոր 90-ականներին․ Արցախը շրջափակված է, Ադրբեջանը գործնականում ամեն օր մտածում է մի նոր բան անել արցախահայությանը հուսալքելու, հիասթափեցնելու համար և ցավոք, տեղ-տեղ սա նրան հաջողվում է, հաջողվում է, որովհետև չկա միասնություն, համախմբում և չկա վստահություն, հաստկապես որոշումներ կայացնողների նկատմամբ։ Այս մասին այսօր «Ղարաբաղյան պրոֆիլ» քննարկման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մեկ բռունցք դառնալու փոխարեն, այսօր տեսնում ենք, թե ինչպես են մեր ժողովրդին պառակտում՝ յուրայինների և հակառակորդների, սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, ռուսամետերի և արևմտամետերի։ Սրա արդյունքում չենք կարողանում ունենալ միասնություն, չենք կարողանում ստեղծել այն ուժը, որով կկարողանանք պայքարել այս դժվար իրավիճակում»,-ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ կասկած չկա, որ այս իրավիճակի գլխավոր մեղավորը և պատասխանատուն գործող իշխանություններն են։

«Բախտի բերմամբ, թե պատահմամբ, իշխանություն դառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանը վարել է հետևողական քաղաքականություն, որը բերել է Արցախի այսօրվա վիճակին։ Վտանգված է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Այդ քաղաքականությունը բերեց նրան, որ այսօր Հայաստանի ղեկավարը խաղաղություն է մուրում և փորձում է մեր ժողովրդին համոզել, որ ուղղակի այլ տարբերակ չկա։ Խաղաղության օրակարգին դեմ խոսելը անլրջություն է, որևէ նորմալ մարդ չի կարող խոսել խաղաղության օրակարգի դեմ, բայց մենք բոլորս պետք է հասկանանք՝ ինչ գին ենք վճարելու այդ խաղաղության համար, որովհետև այդ գինը վճարելու են ոչ թե այսօրվա կառավարիչները, այսօրվա իշխանությունները, այլ վճարելու ենք մենք բոլորս՝ հայ ժողովուրդը, Արցախը և Հայաստանը»,- ընդգծեց նա։

Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ-ն հայտարարեց՝ իր խաղաղության պայմանագրի տարբերակն է ներկայացրել Ադրբեջանին և պատրաստ է ստորագրել այդ պայմանագիրը։ «Կրկնում եմ՝ արդյո՞ք մենք գիտենք, թե ինչ է գրված այդ պայմանագրում, ի՞նչ գին ենք վճարելու պայմանագրի ստորագրման դիմաց։ Մենք պետք է ստիպենք, որ ժողովրդի թիկունկում ոչ մի փաստաթուղթ չստորագրվի, թող հրապարակեն, տեսնենք և հասկանանք՝ արդյոք մեզ պետք է այդպիսի խաղաղություն, թե ոչ։ Եվ հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք խաղաղության պայմանագրից հետո արդյո՞ք հայերը կարողանալու են ապրել իրենց երկրում, ինքնիշխան Հայաստանում, ունենալո՞ւ ենք Արցախ, թե ոչ, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացվելու է, թե ոչ, արցախահայությունը ունենալու է անվտանգության երաշխիքներ, թե ոչ։ Հարցերը շատ են, ուստի ուզում եմ հավաստիացնել, որ անձամբ ես, իմ գործընկերները, հայության ճնշող մեծամասնությունը թույլ չեն տալու իշխանություններին ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կբերի մեզ ավելի խորը ճգնաժամի և կվտանգի Արցախի և Հայաստանի ապագան»,-շեշտեց նա։

Ելույթի վերջում Արթուր Վանեցյանը շնորհավորեց բոլորին Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>