«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ապացուցեց, որ ինչպես 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը: Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:

Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները:

Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>