Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան
19
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս

Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա

«Իրավունք» թերթը գրում է.

«Շենգավիթի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծած եւ կալանքի տակ հայտնված նույն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի անվան շուրջ աղմուկը ոչ միայն չի դադարում, այլ գնալով էլ ավելի ուշագրավ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս: Ինչպես փոխանցում է «Իրավունք»-ի աղբյուրը, Ռազը «թռփոշացել» էր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո:

Վերջինս Ռազին այնքան է թեւ տվել, որ թուրը աջ ու ծախ կտրում էր՝ նշանակումներ էր անում, աշխատանքից հեռացնում՝ առանց հիմնավոր պատճառների եւ այլն: Բանը նույնիսկ հասել էր նրան, որ Շենգավիթի «ցարի բոգ» իրեն հռչակած Ռազի քայլերի մասին Արայիկ Հարությունյանը ստիպված էր լինում չզեկուցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի «Մուրադը չկատաղեր»: Բայց, արի ու տես, որ Մուրադն էլ, այսինքն՝ Փաշինյանը, չգիտես ինչպես, իմանում է ու ավելի կատաղում, ընդ որում՝ ոչ միայն Ռազմիկի վրա, այլ նաեւ նրա հովանավոր Արայիկի:

Նույն աղբյուրի կարծիքով՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարական գրելու դիմումը եղել է հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Սակայն, գնանք դեպքերի ակունքներ. գաղտնիք չէ, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում կա «թայֆա» ասվածը ու Ռազն Արայիկի «թայֆից» էր: Եվ նրա անպարտելիության զգացողությունն այն աստիճանի էր հասել, որ լինելով թաղապետ՝ իրեն իրավունք է վերապահել զանգել եւ, այսպես ասած, «օտչյոտ» պահանջել Շենգավիթի վերընտրված ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանից եւ մի երկու թարս ապտակ հասցրել՝ իբրեւ թե իրեն հայհոյելու համար: Դե ՔՊ-ական Տիգրանն էլ միամիտ տղա չի եղել ու նախապես հեռախոսի տեսախցիկը միացրած է գնացել՝ այդ ամենը ֆիքսելու համար:

Ասում են, որ Ռազն այնքան բարկացած է եղել, որ Տիգրանին պահել է իր կամքին հակառակ՝ փակ սենյակում, որը եւս քրեական հոդված է: Ի դեպ, իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Արայիկ Հարութունյանի օրերն էլ են հաշված. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ կուլ չի տալիս այն, որ իր մեջքի հետեւում գործողություններ են եղել եւ այդ մասին իր աշխատակազմի ղեկավարն իրեն չի զեկուցել: Թե իրականում Նիկոլն ումից ինչ մուռ է հանում, այս օրերին ՔՊ-ում ամենաքննարկվող հարցն է, բայց այն, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ դեռ շատերին կզոհի նա՝ հանուն իր աթոռի, արդեն ակնհայտ է ու աներկբա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan