Այսօր Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը
Այսօր երեկոյան Մյունխենում տեղի կունենա պանելային քննարկում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ ԳՔ Հելգա Մարիա Շմիդտի մասնակցությամբ` «Շրջելով լեռները. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:
Այս մասին հայտնում է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքը։

