Տեղի է ունեցել Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել է ադրբեջանահայկական սահմանին կայունության հարցը
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը: Մանրամասն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Դիտարկվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։
Նշվել է ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։

