Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. Միացյալ շտաբի պետ. Տեսանյութ
Դիտել նաև
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված:
Ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը Արևմտյան որոշ վերնախավերի ավերիչ գործունեությունն է՝ ուղղորդված իրավիճակը խարխլելուն կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետություններում»,- ասել է նա։
Zham.am


ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելել է, որ Արևմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, և այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի: