Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված
25
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան

Նույն «Համերով» տարիներ առաջ Հայոց Հայրապետի դեմ ցույցերին էին մասնակցում

«Իրավունք» թերթը գրում է. «Վարորդն իր Hummer մեքենայով փետրվարի 10-ի երեկոյան հայտնվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության մուտքի դիմաց՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների «կանգ առ» հրահանգին եւ մեքենան վարելով հետիոտնի համար նախատեսված վայրով: Իսկ հետեւանքը եղել է այն, որ վրաերթի է ենթարկվել Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, վարորդը դիտավորյալ հարվածել եւ վնասել է նաեւ պարեկային երեք եւ քաղաքացիների ութ մեքենայի: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար պարեկների կողմից գործադրվել է հրազեն՝ Hummer-ի անվադողերի ուղղությամբ, իսկ վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի: Ոստիկաններն արդեն ձերբակալել են վերոնշյալ վարորդին եւ պարզել, որ Hummer-ը շահագործվել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված Գեղամ Սահրադյանի կողմից: Իսկ թե ով է վարորդը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի հետ զրույցում:

- Տեր հայր, որպես հոգեւորական, ի՞նչ կասեք Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին:

-Իրապես զարմացած եմ, որովհետեւ կեսգիշերային Երեւանը, հրապարակված տեսանյութերում, հիշեցնում էր ամերիկյան մարտաֆիլմ, բայց, փառք Աստծո, որ զոհեր չունեցանք, եւ առանց անդառնալի կորուստների ավարտվեց այս միջադեպը: Հետաքրքիրն այն է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում հաշվառվված Hummer-ը սրանից տարիներ առաջ հայտնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատույցներում: Տեղի ունեցած խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանը, աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին, որի գործողություններն օրենքով այդպես էլ չպատժվեցին, իսկ հիմա նույն մեքենայի ղեկին հայտնվել է նրա որդին:

-Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք, եւ ի՞նչ քայլերով է ժամանակին աչքի ընկել Գեղամ Սահրադյանի հայրը:

-Երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում, եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ այդ «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է: Արարատ քաղաքում խոսում են, որ միջադեպի հեղինակ Գեղամ Սահրադյանի հայրը նույն մեքենայով տարիներ առաջ սանձարձակություններ էր անում Էջմիածնում ՝ «պայքարելով» Հայոց Հայրապետի դեմ, իսկ իր որդին ապօրինություն է գործում մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Արթուր Սահրադյանը ծայրահեղ կրոնավորություն էր ցուցաբերում, եւ ժամանակ առ ժամանակ այդ նույն հակաեկեղեցական խմբով մտնում էին տարբեր եկեղեցիներ ու կոնֆլիկտներ հրահրում: Փաստորեն, ստացվում է, որ «բարեպաշտ» եւ «հավատավոր» հոր պայքարը ոչ թե պիտի լիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ՝ սեփական տանը, որպեսզի այսպիսի դեպքերին ականատես չլինեինք:

- Ի դեպ, ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձերբակալված վարորդի մոտ խուզակության ժամանակ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

- Այն ժամանակ էլ եղան հրապարակումներ, որ այդ հակաեկեղեցականները թմրանյութի ազդեցության տակ էին, երբ ներխուժել էին Մայր Աթոռ: Եթե այն ժամանակ ոստիկաններն ազնիվ մղում ունեցող հավատացյալների ձեռքից խմբով չպաշտպանեին այդ Hummer-ը եւ վարորդին ու մնացյալ մասնակիցներին, որոնք ուղղորդված եկել էին վնասելու ու ոտնակոխելու մեր սրբությունները, այսօր առիթ եւ կարիք չէր նկատվի այդ նույն ոստիկանների կողմից հենց այդ մեքենան հետապնդելու: Հետեւապես, եթե ժամանակին որեւէ ապօրինություն կանխվի օրենքի ուժի համաձայն, ապա հետագայում չենք ճաշակի դրա դառը պտուղները: Ժամանակի թողտվության արդյունք էր տեղի ունեցած միջադեպը, որովհետեւ եթե հոր գործած մեղքը կանխվեր, այսօր որդին չէր ընկնի նման պատմության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>