Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
22
Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Պատերազմ Արցախում
Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս. Լեւոն Քոչարյանը՝ արցախցի կնոջը Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը Մայր Աթոռից Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցում են Ռումինիայի և Վիրահայոց թեմերի առաջնորդները Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Իրանը հայտնել է թշնամական հերթական կործանիչը խոցելու մասին Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայել Սրբազանն այսօր առաջին անգամ պատարագի է մասնակցել Յոթ Վերքում «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- Փաշինյանը հարձակվեց արցախցի կնոջ՝ զոհվածի դստեր վրա և սկսեց գոռգոռալ Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է Մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը... Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է թվով երրորդ իսրայելական կործանիչի խոցման մասին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ «Դուք Արցախը վաճառեցիք», «Ղարաբաղի շարժումը թակարդ էր». թեժ խոսակցություն քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը. Ամստերդամ Ծախսված միլիոնավոր դրամների արդյունքը մեկ տարի անց (տեսանյութ) Ավանի բնակիչները դժգոհություն են հայտնել համատիրություններից (տեսանյութ) Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» Ապագա իշխանափոխության դեպքում Երևանում սահմանափակվելու է խայտառակ կառուցապատումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Հայաստանն այդ «Համմեր»-ն է, ղեկին էլ նստած անադեկվատ վարորդը․ «Կարճ ասած». Տեսանյութ

Ուրբաթ գիշերը և դրանից հետո ևս մեկ օր հանրությանը զբաղեցրեց արդեն հայտնի «Համմերի» վարորդը։ Եվ ո՞րն էր հանրային արձագանքը․ ոչ թե դատապարտում էին վարորդին, այլ գերիշխող տեսակետն այն էր, որ տեղի ունեցողը պետական կառավարման մեջ համընդհանուր բարդակի արդյունք է։ Այդ նույն օրը արդեն մի հատ ասուլիս էր եղել, թե ոնց են ոստիկանները ծեծում փաստաբաններին, այդ ու նախորդ օրերին փաստեր էին հրապարակվում, որ երկիրը բարձիթողի մատնած՝ իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ՝ բոլոր դրսևորումներով՝ կաշառք, ատկատներ, հովանավորչություն, թալան։ Դրանից առաջ հրապարակվեց, որ ՔՊ-ական օլիգարխի որդին, որ կացիններով ման էր գալիս, քրգործը կարճել են։ Ու երբ էսքանից հետո Երևանի կենտրոնում մեկը իր ամենագնացը անկանոն քշում է, հետևից էլ համակարգի վատ ծառա համարվող ոստիկանները հազիվ հասցնում են ու չեն էլ կարողանում բռնել, մարդիկ ոգևորվում են, որ կարողանում է խաբս տալ։ Որովհետև նա ընկալվում է իշխանության դեմ ըմբոստ դուրս եկած անձ, իսկ երբ իշխանությունը հանրային աջակցությունը չի վայելում, ըմբոստը վայելում է համակրանքը։ Երբ երկրում բարդակ է, պետության ղեկավարությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, մարդիկ ուրախանում են սենց բաներից։ Հաճախակիացել են բանկոմատներ, տերմինալներ վնասելու, թալանելու դեպքերը․ կարդացեք, թե դրանց տակ մարդիկ ինչ գրառումներ ու արձագանքներ են անում․ բոլորը հակաիշխանական․ բանկերը նայում են որպես իրենց գրպանը քամողների, հիշում են Նիկոլ Փաշինյանի խոստումները վարկերի, տույժերի, տուգանքների մասին։

Կրկնում եմ՝ կատարվածը մեր երկրի իրական վիճակի արդյունք է, էն որ Երևանի կենտրոնում հրազենի գործադրմամբ մարդ են սպանում, իրար վրա անընդհատ կրակում են, նույն օրը, ընդ որում, դրանք ունենում են այսպիսի շարունակություն։ Ու երբ մամուլը գրում է, որ այդ խուլիգանական արարքի զենքը, այսինքն մեքենան, պատկանում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ակտիվիստներից մեկին, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Նրանք կարող են անգամ զարմանալ, թե ինչու այսօր կալանքի միջնորդություն ներկայացրեցին «Համմերի» վարորդի նկատմամբ։ Եթե իշխանական դեպուտատի եղբայրը Երևանի կենտրոնում զենք է հանում, կրակում ու վիրավորում մարդկանց, բայց չի նստում, եթե իշխանական մյուս օլիգարխի որդին կացիններով է ման գալիս, բռնում են ու բաց են թողնում, եթե ոստիկանը հղի կնոջը գցում է ավտոմեքենայի տակ-սպանում ու մնում անպատիժ, բա հեղափոխության մյուս աջակիցին ինչո՞ւ եք բռնում։ Չէ՞ որ նրա արածը կատարվածի տրամաբանական շարունակությունն է, հղփացածությունը վերևներից փոխանցվում է շարքայիններին։ Կրկնում եմ՝ զարմանալի է, որ «Համմերի» վարորդին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, այն դեպքում, երբ փաստաբաններին ծեծած ոստիկանները, անչափահասներին ծեծած ոստիկանները, հերոսների ծնողներին ծեծած ոստիկանները ազատության մեջ են։ «Համմերի» վարորդի գործողություններից մարդ չի տուժել, ընդամենը ոստիկաններն են դարձել ծաղրի առարկա, իսկ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկողը ավտոշարասյուն էր, Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Այսինքն Փաշինյանի շարասյանը կարելի է մարդ տալ-սպանել, մի անադեկվատ երիտասարդի չի կարելի՞ ուղղակի կառավարության աստիճանների վրա ավտո քշել։ Բա սրա համար էիք հեղափոխություն անում։

Այս վիճակում ենք, որովհետև մեր երկրում պատասխանատու պաշտոն զբաղեցնողների կեսը այդ «Համմերի» վարորդի նման են։ Կարո՞ղ եք ասել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ շնորհակալություն է հատնում Նիկոլ Փաշինյանին Թուրքիային ցավակցելու և օգնելու համար, մարդ, որը Հանրապետությա ղեկավար է, բայց նրան միայն տեսնում ենք զավեշտալի պատմությունների մեջ, արդյո՞ք ՀՀ սահմանադրության գլխին «Համմերի» անադեկվատ վարորդ չէ։ Պակա՞ս «Համմերի» վարորդ է Վահան Քերոբյանը ՀՀ տնտեսության մեջ․ մարդու օրոք մի տարում 22 հազար բիզնես է սնկացել ու փակվել։ Քերոբյանի գործողությունների տուժածները հարյուր հազարավոր գյուղացիներ ու բիզնեսմեններ են, էդ ամենագնացի վարորդի գործողության արդյունքում շատ-շատ մի երկու ոստիկան նկատողություն ստանա։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ ասում է՝ պետք էր էդ վարորդին գնդակահարել դիմահար կրկոցով, ՀՀ առողջապահության գլխին «Համմեր»-ի հարբած վարորդ չէ՞ր։ Արսեն Թորոսյանի ժամանակ 8 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից նրա համար, որովհետև ինքը ասում էր լուրջ մի ընդունեք, գրիպի նման բան ա։ Դատախազ Աննա Վարդապետյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, որի օրոք կոռուպցիան պաշտոնապես աճել է, Քյարամյան Արգիշտին, Արտգործնախարար Միրզոյանը, իր էս վերջին տեղակալ Կոստանյանը և շատ-շատերը այ էդպիսի արկածախնդիրներ են ամեն մեկը իր տեղում։ Էն պաշտոնյան, որ մի տարում երեք պաշտոնի է անցնում ու էլի անընդհատ տեղափոխում են, նա «Համմերի» վարորդ է իր պաշտոնում։

Սուրեն Պապիկյանը պակա՞ս «Համմերի» վարորդ է մեր բանակի գլխին․ նրա չակերտավոր բարեփոխումների արդյունքում մենք ունեցանք մի դեպքով 15 զինվորի մահ․ կարող ա հիշես, ամեն ինչ արագ մոռացող իմ ժողովուրդ։ Ինչո՞ւ ոստիկաններն այդպես էլ այդ օրը չկարողացան բռնել վարորդին․ այն էլ՝ անադեկվատ վարորդին․ որովհետև Նիկոլի ոստիկանական համակարգի բարեփոխում կոչվածը, մի այլ «Համմերի» վարորդի ձեռքի գործ է։ Ոստիկանները կարգազանցի բռնելու համար չեն մեր երկրում, այլ՝ իրական կարգազանցների, հանցագործների, եթե կուզեք՝ դավաճանների պաշտպանելու համար են, ոչ թե բռնելու։ Զոհված զինվորի ծնող ծեծելու համար են, ցուցարար ծեծելու համար են, անչափահասի ու փաստաբանի ծեծելու համար են, այ էդ գործը կարծես լավ էլ անում են։ Բայց հատկապես իրավապահ համակարգի առումով սա ցավալի է․ նրանք մի վարորդի փորձության չկարողացան դիմակայել․ գաղտնիք չէ, որ մեր երկիրը անվտանգային լուրջ խնդիրներ ունի, մեր երկրում թուրքեր ու ադրբեջանցիներ կան․ հիմա պատկերացրեք մի քանի հատ էդպիսի ամենագնացներ, լցված թշնամիներով, վայրենություններ անեն հենց Երևանի մեջտեղը, մեր ողբալու ոստիկանությունը ի՞նչ կարող է անել։ Էն ամերիկյան ֆիլմեր կան, կոմեդիաներ, որ ուզում են ցույց տալ ոստիկանության անճարությունը։

Կարճ ասած՝ Հայաստանը հիմա հենց էդ «Համմերն» է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ ղեկին, ու էդ վարորդի նման չգիտի՝ ուր է քշում, ղեկը աջ ու ձախ անելով, խաբս տալով գնում է, ջարդուփշուր անելով ինչ ճամփին պատահի։ Մարդիկ հավաքվում են, որ խանգարեն, կանգնեցնեն վտանգավոր ընթացքը, բայց հրել-բրդելով, լղճելով անցնում է։ Իսկ մարդկանց մեծամասնությունը ուղղակի կանգնել-նկարում է։ Գործողություններն էլ, զուգադիպությամբ, կատարվում են հենց կառավարության շենքի մոտ։ Հավեսով, ուրախ, լիքը ժողովուրդ մեջը՝ գնում է, որտեղ հարձակվեցին-կրակեցին ու ակը թողեց, որտեղ շուռ եկավ կամ որտեղ բենզինը պրծավ՝ պրծավ։

Ո՞րն է ավելի վտանգավոր, էդ «Համմերի՞» վարորդը, թե՞ երկրի ղեկին նստածը, որը ավելի շատ նման է Հայաստանի ուղղությամբ եկող կործանիչի օդաչուի։ Մեր վիճակը ո՛չ հետաքրքիր է, ո՛չ ծիծաղելի է, ո՛չ զավեշտալի է, ինչպես այդ «Համմերը», մերը ավելի վատ է, հաստապես։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>