Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Ինչպես Պավլեն կասեր՝ «որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետությո՞ւն ես»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Քպղձավանջային մեր դառնաղի իրականության ճարտարապետներին (միգուցե «քանդապետ» բնորոշումն ավելի կվայելեր) այնպես է թվում, թե իրենց ցանած արնածոր ու կսկծալի «բողկերն» արդեն մարսել են: Ավելին, նրանց թվում է, որ ֆեյքային ու հակահասարակական «քարոզչությամբ» լիովին ամպուտացրել են թե՛ հասարակության հավաքական, թե՛ անհատների մեծամասնության հիշողությունն, ու համատարած ամնեզիա է: Է՛լ ավելին, նրանց ոչ թե թվում, այլ նրանք, դատելով իրենց ավելի ու ավելի անբռնազբոս դարձող կեցվածքներից, համոզված են, որ իրենց գործած ավերները, հազարավոր զոհերն ու շարունակվող մահերը, դժբախտություններն ու Արցախը, Հայաստանով հանդերձ, կործանման իրական սպառնալիքի մեջ ընկղմելը ոչ միայն ներվել են (եթե դա ներելու բան է, առհասարակ), այլև ջնջվելգնացել են:Ու այդ խաբկանքային կամ, ավելի շուտ, ցուցադրական համոզվածության մղումով սկսել են…

բարոյախրատական ելույթներ ունենալ, հայրենասիրական ճառեր արտասանել: Ճառերը դեռ, ինչպես ասվում է, գլուխը՝ քարին: Իրենց իշխանական, թունդ թիկնապահված, բայց անկասկած ժամանակավոր «բարձունքներից» այլոց «քաղաքականության դասեր» են փորձում տալ, ասել, թե ով ինչ անի, ուր գնա, որտեղից դուրս գա և... ուր մտնի: Քպականներից մեկն այն օրն, օրինակ՝ բարոյականությունից էր խոսում, չգիտեմ՝ էթիկայից ու նման բաներից: Ու որքան ավելի ոգևորված էր խոսում, այնքան ավելի էր ընդգծվում նրա քպական կուսակցի անզուսպ ծիծաղը «Եռաբլուր» պանթեոնում: Քանի խոսում էր, այնքան ավելի ցայտուն էին երևակվում այն կադրերը, թե ինչպես են իրենց կուսակցապետի հրահանգով ու նրա ճանապարհը «բացելու» համար ոստիկանական համազգեստով «կերած-խմած» սուբյեկտները քաշքշում, ծվատում զոհվածների ծնողներին ու հարազատներին:

Մեկ ուրիշն ընդդիմության քաղաքական անելիքներից էր խոսում, ասում էր՝ ինքը կոռուպցիայի պահով ընդհանրապես ոչ մի խնդիր չունի՝ որպես իշխանավոր: Ներկայացուցիչը մի իշխանության, որի կառավարման շրջանում միլիարդավոր դրամների «պարգևավճարներ» են աջուձախ բաշխվում, որի կառավարման շրջանում գործադիր իշխանությունը ձեռքը խոթում է աշխարհի հայերի հանգանակությամբ «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարների սնդուկն ու ինչ ուզում՝ անում է: Հա, իսկ ամենից զավեշտականն այն է, որ հենց այդ նույն ժամանակ, երբ ասվում էր, թե կոռուպցիայի մասով ընդհանրապես խնդիր չունեն, նրա կուսակցական պետը և, ըստ պաշտոնական իրավիճակի, ՀՀ վարչապետը յուրայինների հետ ասում-խոսում էր հենց այն մասին, որ հակակոռուպցիոն առումով, կներեք, «բուքսավատ» են անում, այն է՝ առաջընթաց չկա: Չնայած, չէ՛, մի՛ լսեք նման խոսակցությունները, հատկապես «առաջընթաց չլինելու» վերաբերյալ: Բավական է նայել, թե մի քանի տարի առաջվա նիհար-բարալիկ տղաներն ու աղջիկները, իշխանության մեջ հազիվ մի 3-4 տարի լինելով, այսօր արդեն ինչ պարա՜րտ, խնամվա՜ծ, ոմանք կրկնակզակված տեսք ունեն, ինչպիսի՜ թանկանոց մեքենաներով են շրջում, ի՜նչ «պադավատներով»:

Չմոռանանք նրանց ներկայիս «խղճուկ խրճիթների» մասին: Դե, իհարկե, ի՜նչ կոռուպցիա-մոռուպցիա: Լրիվ արդար, այսպես ասած՝ հալալ «պարգևավճարներով» առած-դրած ավտոներ ու դղյակներ են: Ճակատագրի ծաղրն այն է, որ Հայաստանը, պատկերավոր ասած, սպառման անդունդ հրողները դատողություններ են անում այլոց անելիքի սպառված լինել-չլինելու թեմաներով: Թե բա՝ «մենք խնդիր չունենք…»: Գուցեև չունեք խնդիր: Բայց դուք տեղով հենց խնդիր եք, որի լուծումն էլ վաղ թե ուշ կգտնվի, դրանում մի՛ կասկածեք: Հիմա մեկնումեկը, ինչպես հանրահայտ ֆիլմում, կասի. «Բա եղա՞վ… ինչպե՞ս եք խոսում պետության հետ…»: Բայց ինչպես նույն ֆիլմում ու հենց այդ դիտողությանը հովիվ Պավլեն կարձագանքեր (կամ այդ արձագանքի նմանությամբ), չի ուշանա դիպուկ հակադարձումը. «…որ պետության հացը (բյուջեն) ձրի ուտում է, ուրեմն պետությո՞ւն է»: Էդ իրենք են իրենց դրել պետության տեղը:

Մեր երկրում բժիշկը քիչ է վարձատրվում, ուսուցիչն է՛լ ավելի քիչ է վարձատրվում, բանվորն ավելի քիչ է վարձատրվում… Բայց մի՞թե այն բանի համար, որ ինչ-որ անձինք պետական միջոցների հաշվին, ինչպես ասում են, «ֆռֆռան», վայելեն ու բոլորի վրա մուննաթ գան: Մի՞թե այն բանի համար, որ մեր բանակի զինվորը նորմալ կացարան ու պայմաններ չունենա: Վստահաբար՝ ո՛չ: Այնպես որ, եթե կուզեք՝ շարունակեք կարծել, թե ձեզ ամեն ինչ ներվել է, ամեն ինչ մոռացվել է: Դա կոչվում է ինքնախաբեության թմբիր: Առհասարակ, բոլոր իշխանություններն ու բոլոր իշխանավորների ճնշող մեծամասնությունը գրեթե բոլոր ժամանակներում գործում են նույն սխալը. որոշակի պահից սկսած նրանց թվում է, թե իրենք հավերժ են և անփոխարինելի: Իսկ դրանից կարճ ժամանակ անց իրականությունը ցրում է պատրանքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>