Այսօր շարունակվում է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը. Ուղիղ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Ուսումնասիրվում են հեռախոսային գաղտնալսումները:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հետազոտվել էին գործով իրեղեն ապացույցները․ դատարան էր բերվել նաև «Իգլա»-ի խողովակը։
Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել էր, որ դա զենք չի կարելի անվանել, որովհետև մարտկոց չունի և ընդամենը զինամթերքի մաս է:

