Ռուսաստանը Հայաստանին չի դիմել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու հարցով․ «Սպուտնիկ Արմենիա»
Դիտել նաև
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ռուսաստանը Հայաստանին չի դիմել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու հարցով։ Դեսպանատան միջոցով հայկական կողմին դիմումներ չեն փոխանցվել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո նման ցանկություն էր հայտնել ՌԴ դեսպանատունը։ Թերթը պարզաբանումների համար հարցում է ուղարկել Հայաստանի ԱԳՆ, որտեղից պատասխանել են, որ Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական առաջարկ չի ստացել։

