Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Պատերազմում ամենադժվարը կարմիր պամադա քսելն է

ԿԱՐՄԻՐ ՊԱՄԱԴԱՆ

Պատերազմում ամենադժվարը կարմիր պամադա քսելն է…

Ուղիղ եթեր մտնելուն մի քանի րոպե էր մնացել, երբ նկատեցի, որ բացի կարմիրից ուրիշ գույնի շրթներկ չունեմ։ Քսեցի ու մտա եթեր՝կարդալու առաջին զոհերի անունները։ 

Պատերազմում ամենադաժանը կարմիր շրթներկով զոհվածների անուններ կարդալն է և այդ ցուցակներում ամուսնու անուն-ազգանունը փնտրելը…ամեն օր՝քառասունչորս օր…

Քառասունչորս օրում ընդամենը երեք անգամ լացեցի։

Զայրույթի և ՈՒրախության արցունքներ.

Պատերազմի ութերորդ օրն էր՝հոկտեմբերի 4-ը։ Ստեփանակերտն առավոտից էր ծխի մեջ։ Նորայրը վառվող շենքից հանեց Լյուսյա տատիկին…

 Զայրացած էի աշխարհի վրա և ուրախացած, որ այդ օրը գոնե մի կյանք փրկվեց...Բաբոյի տեսած երրորդ պատերազմն էր սա։ Էլ չի տեսնում բաբոն. հրետակոծության ալիքից ընկել, տեսողությունը կորցրել է...

Ուրախության ու Ամոթի արցունքներ.

 Պատերազմի քսաներկուերորդ օրն էր՝հոկտեմբերի 18-ը։ Ցուցակում աչքերս կրկին մի անուն-ազգանուն էին փնտրում։ Արցունքները գլորվեցին ուրախությունից, երբ չգտա նրա անունը ցուցակում, հետո՝ ամոթից, որ թեթևացած շունչ քաշեցի՝ հարազատիս չգտնելով…

Իսկ ցուցակում հարյուրավոր անուններ կային՝մեկ ուրիշի ամուսինը, եղբայրը, հայրը, բարեկամը…

Աղաբաբյան Արծրուն Վասիլի

Հարությունյան Միքայել Կորյունի

Ալավերդյան Սամվել Վարդանի 

 Հովհաննիսյան Արտյոմ Մեսրոպի

Հարությունյան Դավիթ Սամվելի

…..

Երբևէ չեմ փայլել փայլուն հիշողությամբ։ Պատերազմից կես տարի անց դժվարությամբ եմ հիշում որտեղ,երբ,ինչ եմ տեսել,նկարել, բայց անգիր հիշում եմ բոլոր ցուցակները,բոլոր անունները…

Հպարտության ու Հուսահատության արցունքներ. 

Պատերազմի երեսուներորդ օրն էր՝ հոկտեմբերի 26-ը։ Հերթական զինադադարի օրը ճանապարհվեցինք նկարահանումների։ Այնքան բաց օդից չէի վախենում, որքան նկարահանումների ձախողումից։ Հնարավոր էր՝ այնքան վատ լիներ դրությունը, որ աշխատել չթույլատրեին։Անդրանիկը մեքենան պարելով էր քշում.

-Որ կվադրատից դուրս գամ,-կատակում էր նա։ 

Այդ օրերին կվադրատից դուրս գալ քչերին էր հաջողվում։ Անդրանիկը մեզ բարեհաջող Եղնիկներ հասցրեց։ Ընդունեցին՝գրկաբաց։ 

-Ա խոխա, եկալը՞ս հինչ անիս, էտ հունցը՞ս եկալ,-գոչեց հրամանատարն՝ ամուր գրկելով ինձ, երևի զայրացած իմ երեխայական հանդգնությունից և ուրախ իրար ողջ-առողջ տեսնելու հնարավորությունից։

Այս պատերազմում ողջ մնալը պատահականություն էր և՛ զինվորի, և՛ լրագրողի, և՛ խաղաղ բնակչի համար…

Իրիկնամուտին հերթական հրադադարը խախտվեց մեծ տրամաչափի գնդացիրների հերթական ճռռոցով։ Զինվորներից մեկը տեսախցիկի առաջ մայրիկի ծնունդն էր շնորհավորում, մյուսները կողքից թախծոտ հայացքներով նայում էին։ Ափսոս, չհասցրին իրենք էլ մի երկու խոսք փոխանցել տնեցիներին. տուն վերջին զանգից մի ամիս էր անցել՝ պատերազմի ամիս…

Խնդրեցի մի թերթիկի վրա գրել ծնողների հեռախոսահամարներն ու իրենց անունները և խոստացա իրենց ջերմ բարևներն անձամբ փոխանցել։ Տղաների խանդավառությունը մի ձայնով ընդմիջվեց.

-Ծյոծյ Ծովիիիկ, ծյոծյ Ծովիիկ... 

Զարմացան բոլորը, ես էլ ու ամենաշատը՝Ծովիկին կցված ծյոծյայից։ 

-Հարութ, էտ ստեղ հինչը՞ս անում։

-Ծառայում, ծյոծյ Ծովիկ, ծառայում։ 

-Լյավ, խրեգյ ծյոծյա-ծյոծյա ըրա, ստեղ վեշմինը գյուդում չի, վեր ես ծյոծյա ում։ 

Ծիծաղեց Հարութը, քահ-քահ ծիծաղեց։

<<Տեսնես Հարութին՝դստրիկիս ընկերոջը, մեր տանը էլի կտեսնե՞մ>>,- մտածեցի՝ գրպանում սեղմելով հիսունից ավելի հեռախոսահամարները։ 

Դիրքերում վերսկսվեց նաև ռմբակոծությունը։ Հնարավոր է տղաներից շատերն արդեն առավոտյան ողջ չեն լինի, իսկ եթե զանգեմ հիմա, հույս տամ ու հանկարծ…

Ու երրորդ անգամ լացեցի։ Որոշեցի.եթե դա տղաների վերջին պատգամն է՝ կատարել։

…Մեկը հավատում էր, մյուսը՝ ոչ։ Երրորդը՝ լռում էր, հետո նորից զանգում, նորից ու նորից՝երանելի խոսքերը լսելու համար.

-Ձեր որդին ողջ է։ Խնդրել է փոխանցեմ, որ ամեն ինչ լավ է…

Մի քանի րոպեով երջանկացած ծնողները հեռախոսահամարս գյուղեգյուղ, քաղաքից քաղաքից փոխանցեցին.

-Բա, մի լրագրող կա, դիրքեր է գնում, հավանաբար ձերոնց էլ կարող է գտնել, տեսնել, նկարել…

Ու զանգում էին, անվերջ զանգում, գրում, մի լուր խնդրում…

Երկու օրից դեպի դիրքեր ճանապարհները փակվեցին գրեթե բոլոր լրագրողների առաջ։ Առաջ գնալու հնար չկար, մի ուղղությունում ծանր մարտեր էին, մյուսում՝նահանջում էին, տեղ-տեղ՝ անհասկանալի նահանջում։ Տեսածիս չէի հավատում։ Անհավատալի էր։ Իմ տեսած տղերքը նահանջողը չէին…

Բարի լուրեր այլևս չէի կարող հաղորդել և ոչ միայն աչքները ջուր կտրած ծնողներին։ 

Կարմիր շրթներկն էլ չէր օգնում։ Շուրջբոլորն արդեն կարմիր էր,ցավեցնող կարմիր, չհուսադրող կարմիր…

Սկսել էի կարմիր պամադան, բաբոս կասեր՝ հըթըյաթավ օգտագործել։ Եթե վերջանար, ապա կկորչեր ոչ միայն իմ հույսը, այլ հազարավոր ծնողների, որ ամեն օր հետևում էին կարմիր պամադայով աղջկան։ Եթե հանկարծ մի օր անսովոր լիներ նրա տեսքը, ապա…ուրեմն…

Նոյեմբերի 10-ին հերթական նամակը ստացա.

-Ծովինար ջան, մեր հերոսին գտել ենք…զոհված։ 

Նոյեմբերի 10-ին ես կորցրի իմ կարմիր ծիծաղը…

Հ.Գ.2 տարի առաջ եմ գրել։ Եթե էսօր գրեի, 2 տող էլ կավելացնեի.

Խաղաղություն իրապես նրանք են ուզում,ովքեր տեսել են պատերազմի սարսափելի դեմքը։ 

 Բայց նրանք նաև գիտեն,որ խոսքերով ու թղթերով խաղաղություն չի լինում։

✅Նախագիծը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Պատերազմական նոթատետրին ամբողջությամբ և գործընկերներիս նոթերին առանձին֊առանձին կարող եք ծանոթանալ հղումով

https://warnotes.media.am/hy#22

Mane Grigoryan և Թիմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>