Էրդողանի կուսակից պատգամավորը մահացել է փլատակների տակ
Դիտել նաև
Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ
«Թուրքիան չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Սիրիայից»․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժից 1 դեռահաս է մահացել, գրեթե 70 մարդ՝ վիրավորվել
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով փլված շենքում մահացել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Յակուփ Թաշը։
Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Յակուփ Թաշը գտնվել երկրաշարժի ժամանակ գտնվել է 6 հարկանի շենքի առաջին հարկում։ Ժամեր անց, երբ հաջողվել է փլատակները մաքրել, Յակուփ Թաշին հայտնաբերել են մահացած։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։
Աղբյուր՝ News.am