Apple-ը ստուգում է նոր iPhone-ների հետ առաջացած խնդիրը
Ամերիկյան Apple կորպորացիան պարզում է iPhone 8 Plus-ի էկրանի պոկվելու պատճառները, հայտնում է Washington Post-ը:
Նոր սմարթֆոնների հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունները հայտնվել են Twitter-ում: Օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ հեռախոսի դիմային հատվածն առանձնացել է կաղապարից դեռևս մինչև տուփի բացելը:
Նմանատիպ խնդիրներ են առաջացել նաև Թայվանից մի քաղաքացու մոտ: Էկրանն առանձնացել է սմարթֆոնից այն բանից հետո, երբ նա հեռախոսը լիցքավորման է դրել: Նախնական տվյալներով՝ երկու դեպքերում էլ անսարքության պատճառը դարձել է ուռած մարտկոցը:
Apple-ում հաստատել են, որ տեղյակ են խնդրի մասին և մտադիր են այն լուծել:
Աղբյուրը՝ Tert.am

