Երկրաշարժի հետևանքով վնասել է ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտը՝ Հալեպի միջնաբերդը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Հալեպում գիշերը գրանցված ուժգին երկրաշարժը վնասել է ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտը՝ Հալեպի միջնաբերդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործկալությունը՝ հղում անելով Սիրիայի թանգարանների վարչությանը։
Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։
Հիշեցնենք՝ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Սիրիայի տարածքում։ Ընդհանուր առմամբ կա մոտ 200 զոհ և մի քանի հարյուր վիրավոր, տասնյակ շենքեր են փլուզվել։
Zham.am

