Հունգարիան առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Դիտել նաև
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Հունգարիան առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նախագահ Էրդողանի և նախարար Չավուշօղլուի միջնորդական ջանքերը Ուկրաինայում, Հունգարիային դրդել են հավանություն տալ թուրք առաջնորդին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությանը։
Մինչդեռ պակիստանցի մի խումբ օրենսդիրներ եւ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Սենտոպը եւս Էրդողանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ վկայակոչելով «ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված նրա ջանքերը»:
«301» լրատվական հարթակի ֆեյսբուքյան էջից

