Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»

Վահագն Վերմիշյանի համար 15 տարվա ազատազրկում են պահանջել

«Հրապարակը» գրում է․ «Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատախազությունը դատարանին միջնորդել է, որ նրա նկատմամբ պատիժ նշանակեն 15 տարվա ազատազրկմամբ։ Մեզ հետ զրույցում Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը հաստատեց այս տեղեկությունը, սակայն ընդգծեց, որ Վերմիշյանին առաջադրված մեղադրանքները հերքվել են դատական քննության ընթացքում` վկաների ցուցմունքներով ու ԱԱԾ-ի գաղտնալսումներով։

«Վահագն Վերմիշյանին մեղսագրված արարքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հերքվել են, այսինքն՝ անգամ այն վկաները, որոնք նախաքննության ընթացքում տվել են բնույթով մեղադրական ցուցմունքներ, դատաքննության ընթացքում փոփոխել են դրանք, եւ այս առումով մեզ համար ակնհայտ է, որ այս գործն այն գործերից է, որ բացառապես քաղաքական հետապնդում է, մոտիվներն էլ քաղաքական են, եւ այդ պահանջվող ազատազրկումն էլ քաղաքական նկատառումներ ունի։ Ես այս կարծիքին եմ, որովհետեւ երբ որեւէ անձի արարք է մեղսագրվում, դրանք պետք է դատաքննությունով հաստատվեն կամ հերքվեն, Վահագն Վերմիշյանի պարագայում դատաքննության ընթացքում մեղադրանքները հերքվել են։ Այն անձը, որին ԱԱԾ-ն տուժողի էր վերածել, եկավ դատարան ու հայտնեց, որ ոչ միայն իրեն ոչ մի վնաս չի պատճառվել, այլեւ իր խնդիրները լուծվել են։ Նույնկերպ նաեւ մյուս դրվագները՝ մեդալների հետ կապված խայտառակ դրվագը եւ այլն։ Երբ դատավարության ընթացքին հետեւում ենք, տեսնում ենք մի պարզ ճշմարտություն, որ Վահագն Վերմիշյանի դատավճիռը չի կայացնում դատավոր Մնացական Մարտիրոսյանը, կայացվում է այլ անձանց կողմից, իսկ Մարտիրոսյանն ընդամենը դա կյանքի է կոչում։ Հենց նմանատիպ գործերի հաշվին է, որ Մնացական Մարտիրոսյանն այսօր դատարանի նախագահ է կարգվել, հենց նմանատիպ խնդիրները իշխանության համար լուծելու համար նրան կարգեցին դատարանի նախագահ»,- պատասխանեց պաշտպանը։

Կոչուբաեւն ասում է, որ, ի դեմս դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ոչ թե դատարանի հետ գործ ունենք, այլ եւս մեկ դատախազի։

«Վահագն Վերմիշյանին մեղսագրված է կաշառքի մի քանի դրվագ, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ինչպես նաեւ խարդախության կատարում։ Կաշառքներն ամբողջ ծավալով հերքվել են հենց վկաների ցուցմունքներով, նույն ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումներով։ Սրանք ոչ թե իմ պաշտպանական դատողություններն են փաստերի վերաբերյալ, այլ արձանագրված իրողություններ, այդպես է արտացոլված գաղտնալսումներում եւ գաղտնի տեսաձայնագրություններում, եւ ակնհայտ է, որ Վահագն Վերմիշյանը ոչ մի կաշառք չի վերցրել, լիազորությունները չի չարաշահել։ Այս պայմաններում, երբ դատախազը միջնորդում է 15 տարվա ազատազրկման․․․ Ես կուզեի նաեւ անդրադառնալ Մնացական Մարտիրոսյանի, չեմ վախենա այդ բառի համար, սանձարձակ վարքագծին․ տեսեք՝ ես, որպես պաշտպան, գրավի միջնորդություն եմ ներկայացնում, եւ Մնացական Մարտիրոսյանի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ անգամ թույլ չի տալիս գրավի միջնորդություն ներկայացնել՝ ինչ-որ հղում կատարելով, թե գործի քննության տվյալ փուլում՝ կիրառելի միջնորդություններ հարուցելու փուլում չենք, մինչդեռ ես ներկայացրել եմ անձի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված ազատազրկման հետ չկապված խափանման միջոց կիրառելու միջնորդություն։ Բայց, ինչպես տեսնում ենք, հենց այսպիսի մանր ծառայությունների դիմաց Մնացական Մարտիրոսյանը վաստակեց այդ պաշտոնը։ Նախ նրան փորձեցին տանել հակակոռուպցիոն դատարան, հետո հասկացան, որ միջազգային կառույցներն աղմուկ են բարձրացնում, բացի այդ էլ՝ նրա վարույթում գտնվում էին բազմաթիվ նմանատիպ քաղաքական գործեր, որոնք նա պետք է հասցներ տրամաբանական ավարտին, եւ խնդիրը լուծվեց նրան դատարանի նախագահ նշանակելով։ Իմ կանխատեսումներն այս առումով, ցավոք սրտի, վատատեսական են, որովհետեւ գործի քննության ընթացքում էլ Մարտիրոսյանը դիրքավորվել է որպես երկրորդ դատախազ, եւ մեզ մնում է արդարությունը որոնել ավելի բարձր ատյաններում։ Վահագն Վերմիշյանն ի սկզբանե կալանավորվել էր այն բանի համար, թե կարող է ազդեցություն գործել վկաների վրա, հիմա վկաները սպառվել են, բոլորը լսվել են, բայց Մնացական Մարտիրոսյանը խափանման միջոց չի փոփոխում՝ այն աստիճան ծիծաղելի հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագայում ինքը որեւէ անձի լրացուցիչ հարցեր տալու անհրաժեշտություն ունենա, իսկ մնալով ազատության մեջ՝ կարող է անօրինական ազդեցության ենթարկել այդ անձանց։ Հարցաքննված վկայի վրա անօրինական ազդեցություն կարող է տեսնել միայն Մնացական Մարտիրոսյանը եւ միայն համապատասխան վայրերից հեռախոսազանգ ստանալուց հետո։ Եթե դատախազությունը 15 տարվա ազատազրկման միջնորդություն է ներկայացնում, պարզից էլ պարզ է, որ 2019 թ. փետրվարի 5-ից, երբ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, հրահանգների միջեւ փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ ցուցումը եղել է կալանավորել եւ պահել։ Ցավոք, այսօր մենք չունենք արդարադատություն իրականացնող դատարան, իսկ պաշտպանական կողմն աշխատում է 2 դատախազի հետ՝ մեկը դատախազության ներկայացուցիչն է, մյուսը՝ Մնացական Մարտիրոսյանը»,- ասաց փաստաբանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>