Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքի աճուրդների բաժնում հրապարակված հայտարարության համաձայն` վարձակալության է տրամադրվում ք. Երևան, Բաղրամյան 19 հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի 1-ին և տեխնիկական հարկերից 529.1 ք.մ մակերեսով տարածքը:

Խոսքը ՀՀ ԱԺ բուֆետ-ճաշարանիի մասին է, որի վերանորոգման համար վերջերս Կառավարության որոշմամբ՝ 31 մլն դրամ հատկացվեց պետական բյուջեից: Հարցն, ի դեպ, կրկին չզեկուցվող որոշումների թվում էր։

Դեկտեմբերին այդ բուֆետ-ճաշարանի բացումը ՔՊ-ական իշխանությունների համար այնքան կարևոր իրադարձություն էր, որ դրա բացման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ էին արել` ֆուրշետի սեղանով, հարսանեկան ռիթմերով երաժշտությամբ, որ դրան մասնակցում էր անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրա ընկերը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի Վահան Նարիբեկյանն էլ` բարի ախորժակ էր մաղթում բոլորին և տեղեկացնում, որ բացման կապակվվությամբ հյուրասիրություն է` անվճար է:

Բուֆետում ծառայություններ է մատուցում «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն, ի դեպ, ընտրվել է առանց մրցույթի։

Բուֆետի վարձակալության գումարը 1 ամսվա համար կազմում է շուրջ 4 միլիոն դրամ, որը, սակայն, բավական բարձր գին է հանրային սննդի սպասարկման ընկերությունների համար, հատկապես, երբ ԱԺ տարածքում դրանից օգտվողները ունեն սահմանափակ շրջանակ:

Հատկանշական է նաև, որ բուֆետի վերաբացումից հետո ամեն բան թանկացել է և վերջինիս ծառայություններից օգտվում են գրեթե միայն պատգամավորները:

Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, բարեկարգեցին, վերազինեցին` ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով, որպեսզի… վարձակալության տան: Ընդ որում, ինչպես միշտ, գնումն իրականացրել են մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»` զավեշտալի հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին էլ Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի համար 5 միլիոն 15 հազար դրամ արժողությամբ պայմանագրով «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ից ձեռք էր բերել սառնարաններ: Դարձյալ նույն օրը, նույն ընկերության հետ 8 միլիոն 510 հազար դրամ գնահատված մեկ այլ պայմանագրով՝ ստացել էր սննդի համար էլեկտրական կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ սալօջախներ, սթեյքի սարք, վառարան, սպասք լվացող մեքենա, մսաղաց, բանջարեղեն կտրող սարք:

Ազգային ժողովը Ճաշարաններում օգտագործվող սարքեր էր. ձեռք բերել նաև «Եվրոշին» ՍՊԸ-ից. պայմանագրի գինը՝ 4 միլիոն 474 հազար դրամ:

Բուֆետի օդափոխման սարքերի տեղադրման աշխատանքների համար կնքված պայմանագրի գինը մեր պետության վրա արժեցել էր 5 միլիոն 370 հազար դրամ. պայմանագիրն Ազգային ժողովը կնքել էր «Եվրովենտ» ՍՊԸ-ի հետ:

Իսկ նոյեմբերի 3-ին էլ, Ազգային ժողովը Ա/Ձ Մանուկ Գալստյանի հետ պայմանագիր էր կնքել՝ 5 միլիոն դրամ գումարով ձեռք բերելով ԱԺ ճաշարանի ճաշասեղաններ (աթոռներ): Բոլոր պայմանագրերը դարձյալ կնքվել էին ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:

Վերադառնալով նոր բուֆետ-ճաշարանի տարածքի վարձակալությանը, մնում է հասկանալ, թե արդյոք մեկ անձից արված գնման պարագայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԺ-ն ուզել և ստացե՞լ է գնառաջարկ համանման ծառայությություններ մատուցող նվազագույնը երեք ընկերություններից և արդյո՞ք վարձակալության պայմանագիրը կնքվել է ամենացածր գնառաջարկ ներկայացված կազմակերպության հետ:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>