Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հեղինակին:
IRNA-ի փոխանցմամբ, նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդու շարժառիթն անձնական է:
Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տղամարդը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։
Տղամարդը նաև հայտնել է, որ դեսպանատուն իր բազմաթիվ այցերին որևէ պատասխան չի տրվել. մտածել է՝ կինը թաքնվում է իրենից: Դատախազն այնուհետ մեջբերել է հարձակվողի խոսքերը. «Այսօր առավոտյան ես որոշեցի ինքնաձիգով գնալ դեսպանատուն»։

