Բաքվում և արհեստածին Ադրբեջանի այլ հատվածներում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» և այդտեղ բնակված «ադրբեջանցիների» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, պետք է նրան հիշեցնել, որ նույնիսկ Բաքվում և արհեստածին Ադրբեջանի այլ հատվածներում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային։
Նախկին «մուսուլմաններն» արդեն բոլշևիկյան այս ժամանակաշրջանում «հաջողությամբ» դարձել էին «թյուրքեր», բայց մինչև պաշտոնապես «ադրբեջանցի» կերպափոխվելը դեռ մեկ տասնամյակից ավելի ժամանակ կար։
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում ներկայիս էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ՝ «մուսուլման», «թյուրք», «ադրբեջանցի», «ադրբեջանական թյուրք» և կրկին «ադրբեջանցի», ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է թե՛ պետական կազմավորման և թե՛ ինքնության ամբողջովին արհեստածին բնույթի։
Լուսանկարում՝ 1920թ. Բաքվում բեմադրված «Լեյլի և Մեջնուն» օպերայի ազդագիրն է, որը խաղացվել է «թյուրքական բեմի արվեստագետների» կողմից։

