Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Ահա թե զինվորից խնայված որքան գումար են քամուն տվել․ «Կարճ ասած». Տեսանյութ

15 զինծառայողի ողբեգական զոհվելու փաստով անգամ սգո օր չհայտարարվեց․ անակնկալ չէր․ իսկ երկու օր անց, երբ դեռ պարզեցվում էին իշխանության հանցավոր անտարբերության զոհերի դիերը, մամուլը գրեց, որ Իջևանում պարեկային ծառայության մեկնարկի կապակցությամբ Նիկոլենք քեֆ են արել ներքին գործերի նախարարի ռեստորանում։ Գիտե՞ք սգո օր սահմանելը, կարծում եմ, զուտ բարոյական է․ ասում են չէ՞, մարդուն պետք է հարգես կենդանության օրոք, թե չէ մահվան ժամանակ իրեն արդեն մեկ է, ինչ անում ես՝ քեզ համար ես անում, ոչ թե զոհվածի։ Իսկ կենդանության օրոք նույն զինվորներին որքանո՞վ էին հարգում․ կացարանների վիճակը ցույց է տալիս։ Դա միակը չէ, ասում են, որ Ախպարաձոր գյուղում նույն ձևի կացարանում են ապրում մեր զինվորները, էլի ճաղավանդակներով։ Հենց զինվորները մի հատ նկարում էին իրենց բնակության պայմանները, ՊՆ-ն փոխանակ կարգավորեր, ռազմական ոստիկանություն էր ուղարկում նրանց հետևից, գաուբախտ էին տանում։ Երբ ուսումնասիրում ես, թե այս ընթացքում ինչքան գումար է ծախսվել կառավարության ոչ առաջնային կարիքների բավարարման վրա, պարզ է դառնում, թե այս ինշխանության համար գերագույն արժեքը ինչն է։ Ընդամենը մի քանի ծախս եմ բերում, որոնք եղել են ոչ առաջնային, բայց պետությունը փող չի խնայել։ Գումարները բաց աղբյուրներում կան, կառավարության որոշումներում, մամուլի հրապարակներում, նշեմ մի քանիսը։

Նախորդ տարի 570 հազար դոլար հատկացրեցին Քննչական կոմիտեի կապիտալ վերանորոգման համար։ Էն քննչական կոմիտեի, որ տեսախցիկների առաջ ուղիղ եթերով բերետները ծեծում են զոհերի հարազատներին, բայց մի տարի չի կարողանում դեմքերը նույնականացնել։ Նախորդ տարի 235 հազար եվրո ծախսվեց Նիկոլ Փաշինյանի՝ Նյու-Յորք թռիչքի համար։ Չվերթը երկար էր, պետք էր այնպիսի ինքնաթիռ, որ «ազգի ընտրյալը» ճանապարհին չձանձրանա։ Դրանից առաջ՝ 350 հազար դոլար էին ծախսել էլի ԱՄՆ այցի թռիչքի համար, բայց էդ ժամանակ աղմուկը մեծ չէր, որովհետև Նիկոլը նոր էր, ժողովուրդը դեռ էյֆորիայի մեջ էր, ասում էին՝ լավ ա անում։ Մոտ 130 մլն դոլար ծախսվեց СУ-30-ներ գնելու համար, որոնք սակայն անգամ պատերազմի ժամանակ պետք չեկան։ 100 հազար դոլար ծախսեցին Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումը որպես գովազդ պլակատների վրա տարածելու համար։ Հիշում եք՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Դրանից հետո էդ օջախի տարածքները փոքրացրեց, հանձնեց թշնամիներին, իսկ այդ ընտանիքի անդամներից հազարավորներին ճանապարհեց գերեզման։ 7 մլն դոլար հատկացվեց գաղտնալսող սարքեր ձեռ բերելու համար, որ ընդդիմադիրների ամեն քայլը, ամեն խոսակցությունը վերահսկեն։ 500 հազար դոլար տվեցին հակակոռուպցիոն կոմիտեի 20 ավտոմեքենաների համար։ 435 հազար դոլար՝ քննչական կոմիտեի 12 ավտոմեքենաների համար։ 70 հազար դոլար՝ Էկոնոմիկայի նախարարի աշխատավայրի զուգարանների նորոգման համար, 52 հազար դոլար՝ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակները փոխելու համար։ 2․5 մլն դոլար՝ 2021 թվականի ամանորը նշելու համար, 230 հազար դոլար՝ 2019-ին, էս տարվա տոնական լուսավորությունը՝ մոտ 1 մլն դոլար։ Պետական պահպանության ծառայությանը, 70 հազար դոլար տվեցին 2 մեքենա գնելու համար։ 54 հազար դոլար՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը, 100 հազար դոլար՝ «Քաղաքացու օրվա» տոնակատարությանը, 45 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի Բալի թռիչքին։ Մի հատ 550 հազար դոլար տվեցին Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար, դրանից հետո մի հատ էլ 500 հազար դոլար հատկացրեցին Փաշինյանի անվտանգության համար 5 նոր ամենագնաց ձեռք բերելու համար։ 250 հազար դոլար՝ Փաշինյանին սպասարկող օդանավը ներկելու և դիզայնը փոխելու համար, որ, ասենք, Ալեն Սիմոնյանը էդ օդանավով մեր հաշվին Ուզբեկստան թռնի՝ 62․500 դոլարով, կամ դաշնամուր նվագելու խաթեր՝ Վահագն Խաչատրյանը Էստոնա հասնի։ Ամեն տարի 100 մլն դոլարի կարգի գումար ծախսում են պետապարատի պարգևատրման վրա, բայց որևէ աշխատանք չենք տեսնում, որ արժանի լիներ պարգևատրման։ 250 հազար դոլար հատկացրեցին, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը գնա ցուցահանդես Աբու Դաբիում, ինքը գնաց, ցուցադրվող իրերը չտարավ։ Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոն փոխելը 220 հազար դոլար արժեցավ։ Վարդենիսում զորանոց կոչված խրճիթի հրդեհից մեկ օր առաջ մամուլը գրեց, որ 35 հազար 550 դոլարով վարչապետի աշխատակազմին մի հատ էլ վերելակ են գնելու։ 130 հազար դոլար տվեցին վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգելու համար։ Էնքան շատ են, ո՞ր մեկն ասես՝ 50 հազար դոլար Արարատ Միրզոյանի Դուշանբե այցին, 50 հազար դոլար՝ ՊՆ շենքի նորոգմանը, 2 մլն դոլար՝ կառավարական ամառանոցների վերանորոգմանը, 21 հազար դոլար՝ ԱԺ դարպասներին վանդակաճաղեր ավելացնելուն․ մենակ 27 հազար դոլարով ԱԺ թարմացված դահլիճում գորգեր փռեցին։ 12,500 դոլարով էլ գորգեր լվացին Բաղրամյան փողոցում։ Էն օրը, երբ զոհվեցին մեր տղերքը, կառավարություն նիստ արեց ու սղացրեց հարց, որով դատախազներն ամեն ամիս աշխատավարձի չափով էլ հավելավճար կստանան․ դատախազների աշխատանքը ռիսկային է, բայց զինծառայությունը, էն էլ էդ խրճիթներում, այս իշխանության համար հեչ ռիսկային չէ՝ նորմալ է։ Մեր 15 զոհերի հոգեհանգստին Նիկոլ Փաշինյանը շրջում էր մի քանի մարզով, որ պարեկայն ծառայություն ներդնի․ 8 մլն դոլար էր կազմել միայն պարեկների ավտոմեքենաների համար, 5 մլն դոլար էլ նախորդ տարի։ Որոշել են կառավարության համար էլ 200 հատ էլեկտրամոբիլ առնել։

Միայն այս հաշվարկած ծախսերը միասին վերցրած շատ ավելի մեծ գումար է կազմում, քան անհրաժեշտ էր մեր բոլոր զինվորներին մարդկային կացարանով ապահովելու համար։ Էս նոր հաշվարկածս ծախսերը, որոնք ընդամենը անիմաստ ծախսերի մի չնչին մասն են կազմում, 255 մլն դոլար են։ Էդքան գումարով մեր բանակի բոլոր զինվորներին, կրկնակի ավելի հնարավոր էր մոդուլային կացարան պատվիրել։ Այս բոլոր ծախսերը առաջնային չէին, կարելի էր չանել, կարելի էր անել ոչ այդքան ճոխ, բայց չէ, էս մարդիկ որոշեցին խնայել բանակի վրա, բայց չխնայել Ալենի պադավատի վրա, իրենց թռիչքների վրա։ ՔՊ-ականները, պարզվում է, անգամ բիզնես դասից են արդեն հոգնել, ու թռչում են թիվ 1 բորտով կամ անհատական ինքնաթիռով։ Գիտե՞ք նաև որն է զավեշտը․ բանակին հատկացնում են բյուջե, ու բյուջեի 60 տոկոսը հետ է ուղարկվում, որովհետև չեն ծախսում։ Դա ի՞նչ աբսուրդ է, կհարցնեք։ Այսինքն՝ փող ունեն, որ բանակը կարգի բերեն, զինվորին մարդկային պայմաններ տան, բայց չեն անում դա, նախընտրում են փողը վերադարձնել բյուջէ, խնայեն, ստացվում է, ափսոսում են բանակի վրա փող ծախսեն, պաշտպանության վրա փող ծախսեն, վայելքների վրա չեն ափսոսում։ Մենք չենք ասում ինչու եք Ալեն Սիմոնյանին ավտո առել, ինչո՞ւ եք գնում շրջագայությունների, ինչո՞ւ եք ռեմոնտ անում, արեք, արեք էնքան, բալքի կշտանաք, բայց ասում ենք եթե դա անում ես՝ արա նաև էն ծախսերը, որոնք պարտավոր ես ու ընդ որում՝ հենց իշխանությունը խաբել-վերցրել ես դրանք անելու համար։ Հիմա դուրս է գալիս, որ անգամ այն ինչ նախկինում արվում էր, անգամ դա չեք անում, խնայում եք, չգիտեմ, երևի թալանում եք, անում եք այն ինչում մեղադրում էիք։

Կարճ ասած՝ Դուք չեք կատարել ձեր սահմանադրական պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության, քաղաքացու կյանքի, գույքի անվտանգության կետը, ամենակարևոր կետն եք խախտել։ Միայն այն բանի համար, որ դուք այդ անիծված իշխանությունը վայելեք, ամեն տարի Հայաստանում մահանում են հազարավոր մարդիկ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ Yerevan.today-ի տեսանյութում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>