Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին

Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ

«Իրավունք» թերթը գրում է. «Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փոքր ինչ բարելավվել է նրանցից ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանի վիճակը, նա միացված է շնչառական սարքին: Քննչական կոմիտեից փոխանցում են՝ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունը շարունակվում է:

Որքանո՞վ էր իրավաչափ դեպքից ժամեր անց կարգել մեղավորներ եւ գլխատել մի ողջ բանակային կորպուս, ինչքանո՞վ է պաշտոնական վարկածը իրատեսական՝ հաշվի առնելով դեպքից հետո համացանց սպրդված կադրերը եւ սպայական կազմի հակասական ցուցմունքները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, ով նախ նկատեց.

«Նախ, վարկած ի սկզբանե առաջ քաշելն իրավաբանության, կրիմինալոգիայի տարրական կանոնները իմացողի համար արդեն իսկ զավեշտալի է դառնում: Բոլորին ուսանողը տարիներից սովորեցնում են, որ կատարված հանցագործությունների դեպքում՝ մեկ վարկած չէ, որ պետք է առաջ քաշել: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ, իսկ հետաքննությունը եւ նախաքննությունը սկսվում են առավել ծանր դեպք նախատեսող վարկածներից: Առավելեւս այս պարագայում, երբ երկիրը գտնվում է տոտալ օկուպացման մեջ, երբ թշնամին այդ նույն զորամաս կոչված գոմից ընդամենը մետրերի հեռավորության վրա է գտնվում, երբ ամեն օր թիրախավորվում են բնակիչներն ու տեխնիկան, առաջ քաշել ընդամենը մեկ վարկած եւ բեմականացված կառավարության նիստ իրականացնել այդ վարկածը հանրությանը հրամցնելու համար` ոչ միայն զավեշտալի է, այլ հանացագործություն է:

Պարոն Համբարձումյան, ականատես լինելով դեպքին հաջորդող իրականությանը, ի՞նչ վարկածներ առաջ կքաշեիք Դուք, եթե ինքներդ վարեիք այս գործի քննությունը:

Առաջին վարկածը, որ դա թշնամու կողմից իրականացված դիվերսիոն, ահաբեկչական ակտ էր, որովհետեւ, այսպես ասած, քթների տակ գտնվում է թշնամին: Բայց ինչ արեց կառավարության ղեկավար կոչվածը: Նա հայտարարեց վարկած, որով տպավորություն էր ստեղծվում, որ հովանավորում, քողարկում էր թշնամուն եւ փոխարենը սահմռկեցուցիչ դեպքը վերագրում էր զոհված տղաներին, թե իրենք են, փաստորեն, իրենց գլխին սարքել եւ արդյունքում կենդանի այրվել: Չի կարելի երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի մակարդակով հայտարարել պաշտոնական վարկած` ուղղորդելով քննչական մարմիններին, իսկ այն, ինչ մենք տեսանք, դասական ուղղորդման դեպք էր:

Պարոն Համբարձումյան, առանց պատշաճ քննության բարձրագույն զինվորականությանը ժամեր անց պաշտոններից ազատելը որքանո՞վ է իրավաչափ:

Նախ փաստեմ, որ այդ «բարդակ» իրավիճակը, այդ գոմը, որպես զորանոց օգտագործելը, արդեն իսկ հանցագործություն է: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ որեւէ շարքային զինծառայողի անփութության հետեւանք էր, ինչո՞ւ պետք է գլխատվեր մի ամբողջ բանակային կորպուս: Եթե բանակային կորպուսի հրամանատարին հանում եք մեղավոր, բա Դուք մեղավոր չե՞ք` գոմը զորանոցի վերածելու համար: Բա բյուջեով նախատեսված 350 միլիարդի կեսը, որ չեք իրացրել, ինչի՞ համար էիք պահում:

Հ.Գ. Նշենք նաեւ, որ դեպքի հետ կապված մնում են բազմաթիվ հարցականներ, որոնց կանդրադառնանք վաղվա մեր համարում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>