«Ես հայի արյուն ունեմ»․ Խաչանովը մեկնաբանել է իր գրառումը
Դիտել նաև
Կարեն Խաչանովը երեկ՝ հունվարի 24-ին դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում էր կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Խաչանովը տեսախցիկի վրա գրել էր՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Նա նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։ Վերջինս մեկնաբանել է իր գրառումը.
«Ես բազմիոր հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։ Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, տալ նրանց հավատ, ուժ»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է Sports.ru-ի թղթակիցը։
Zham.am

