Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
9
Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Պատերազմ Արցախում
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP

Ինչու փողով հոդվածագիրը չի կարող լինել վարչապետ, էժան շոուի դերասանը՝ ԱԺ նախագահ․ «Կարճ ասած»

Պաշտպանության նախարարությունը հարազատներին է փոխանցել մեր 15 զինծառայողների դիերը։ Ծնողները, որ 2 տարի առաջ, 1 տարի առաջ իրենց զավակներին առողջ ուղարկել էին պետությանը, հայրենիքին, բանակին ծառայելու, երեկ պետությունը այդ ընտանիքներին մեծ շնորհակալություն հայտնեց՝ զավակների դիերը փոխանցելով։ Հոգեհանգստին անգամ չգնաց պաշտպանության նախարարը։ Իսկ վարչապետը, ինչպես մամուլն է գրում, քեֆ էր անում ներքին գործերի նախարարի ռեստորանում։ Էն պահին, երբ դիերի ինքնությունը հազիվ ճանաչում էին ու փոխանցում ծնողներին։ Ես չգիտեմ ոնց բնորոշեմ այդ խրախճանքը։ Մարդակերությունն ամենաճիշտ բնորոշումն է, երևի։

Դուք եկել եք իշխանության՝ խոստանալով անվտանգ ու ապահով Հայաստան։ Ձեր կառավարության ծրագրում մեծ-մեծ գրել եք՝ զինված ուժերի բարեփոխում, ծառայության նկատմամբ գրավչության բարձրացում։ Գրել եք՝ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ, խթանելու եք կարգապահությունը, ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու եք ու ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը բարձրացնելու եք։ Էս ա՞ բարձրացումը։ Քա՞նի դեպք գիտենք, որ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով զոհ ունենք։ Ի՞նչ անվտանգության մակարդակ, ի՞նչ սոցիալական ապահովության երաշխիքներ։ Ծնողը որդուն բանակ է ուղարկում, վայենկոմատից ասում են հետը ինչ կարող ես դիր՝ բրիտվա, տրուսիկ-մայկա, վերմակ և այլն։ Դուք զինվորին տանում եք իբր բանակ, այրված դին ծնողին եք տալիս, որովհետև դուք ձեր պարտականությունները չեք կատարել, ինքը կատարել է, դո՛ւք չեք կատարել, մի հատ էլ կառավարության ծրագրում գրել եք զինծառայության նկատմամբ գրավչության բարձրացում։ Բանակը, պաշտպանության ոլորտը այսքան ոչ մեկ չէր վարկաբեկել, որքան դուք, այս ձեր արարքներով։ Ցավով եմ ասում, բայց ո՞վ կուզի ծառայել ձեր պահած բանակում։ Անդրանիկ Քոչարյանին ու Վահագն Հովակիմյանին մեղադրում ենք, ասում ենք տղերքին ծառայությունից ազատել են։ Երևի իրենք մեզնից լավ գիտեին, թե ինչ կարգի ղեկավար եք դուք։ Բայց ի՞նչ անեն էն ծնողները, որ հնարավորություն չունեն բանակից էրեխեքին ազատելու։

Դուք մարդկանց ասել եք ապագա կա ու զոռով տարել եք քվեարկելու։ Մեր զոհված զինվորների մի մասը վերջին ընտրությունների ժամանակ ծառայում էին․ ո՞վ չգիտի, թե ոնց է բանակի քվեարկությունը․ դուք տարել եք զինվորին ասել եք պետք է քվեարկես «ապագա կա» կարգախոսին։ Նա կարող ա ուզում էր ընտրեր ընդդիմությանը, որը խոստանում էր երկու տարում բանակը կարգի բերել, խաղաղությունը արժանապատիվ տեսքով բերեր։ Դու ասիր չէ, դու պտի քվեարկես «ապագա կա»-ին, խաղաղություն ամեն գնովին։ Քվեարկեց ու ասիր ի՞նչ ապագա, եթե իշխանության մենք ենք, դուք վաղը հողի վրա պիտի քնեք, գոմանման կացարաններում մնաք, ու հանկարծ որ անզգույշ լինեք՝ կրակների մեջ վառվելու եք ու դուք էլ լինեք մեղավոր։

Հայաստանի ԱԺ նախագահը փախած դեմք չէ, խոսքս պաշտոնի մասին է, ոչ թե անձի, պետության երկրորդ պաշտոնն է։ Էդ երկրորդ պաշտոնյան լրագրողներին ճեպազրույց է տալիս ու ասում է՝ նախկինում որ սենց բան էր լինում, քա՞նի հոգու էին գործից հանում։ Մենք ասում է՝ պատահարից (ողբերգություն էլ չէ, պատահար), պատահարից հետո դրա հետ կապ ունեցող-չունեցող լիքը մարդու ենք ազատել։ Նախ ես չեմ հիշում նախկինում սենց բան լիներ, որ գործից էլ հանեին։ Այո, լինում էին թերություններ, միջադեպեր, դրան հետևում էին պաշտոնանկություններ կամ չէին հետևում պաշտոնանկություններ։ Բայց հիշեցնեմ, որ էդ պաշտոնանկության ենթարկվածներից առնվազն երկուսին դուք սարքեցիք պաշտպանության նախարար ու բանակի հերը անիծեցիք լրիվ։ Դուք էն իշխանությունն եք, որ մենակ ցուցմունք տալու համար բանակից հեռացվածին բերել պաշտոն եք տվել, մենակ նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տա։ Կամ ի՞նչ է նշանակում անգամ կապ չունեցողներին ենք գործից հանել․ եթե վաղը ձեզ աշխատանքից անհիմն ազատելու համար դատի տա կորպուսի հրամանատարը, ի՞նչ եք ասելու․ ուղղակի ձեր բախտը բերել է, որ մեր բարձրաստիճան սպաները հլու հնազանդ հարսի պես են դեռ իրենց պահում։ Դուք եթե քննություն չեք արել, ո՞նց իմացաք ովքեր են մեղավոր։ ԱԺ նախագահ է, քննություն դեռ չի եղել, ասում է՝ մեղավորներն արդեն պատժվել են։ ՔՊ-ում խնջույքի սեղանի շուրջ որոշել են ով է մեղավոր ու անմե՞ղ։

Այս ամենի մեղավորը դու եք՝ քաղաքական ղեկավարությունդ։ Ո՞ւմ պատճառով էին էդ զինվորները էդ վիճակում ապրում։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ խրճիթ չի, նորմալ պայմաններ են։ Տենց նորմալ պայմաններում քա՞նի օր կապրես։ Դուք եկել եք իշխանության՝ բոլորին տալով բարեկեցության խոստումներ, ոսկե սարեր եք խոստացել։ Դուք հիմա ապրում եք բազմապատիկ անգամ լավ պայմաններում, քան առաջ էր, Նիկոլ Փաշինյանն անձամբ հիմա ապրում է 100 անգամ ավելի լավ պայմաններում, քան իր 3-րդ մասի տանն էր։ Բա զինվորի նորմալ պայմանը ինչի՞ սարքիք խրճիթ։ Ինձ կամ զինվորին չի հետաքրքրում, թե ով է թերացել իր աշխատանքում՝ կրակվառիչով են վառել, թե չէ, բենզինով են վառել, թե ինչով․ մեզ հետաքրքրում է ինչու է զինվորն ապրում էդպիսի պայմաններում, որ ինքը պիտի մոգոնի ինչով տաքանա։ Կառավարության ծրագրում գրել եք հանրային վերահսկողության ինստիտուտ, ո՞վ է վերահսկել, որ զինվորը չմնա խրճիթում։ Դուք լիքը քննիչներ ունեք, դատախազներ ունեք, աջ ու ձախ բռնում ու քրգործեր են հարուցում մի պստլիկ թերության համար․ բա զինվորդ գոմում ա ապրում, էդ ոնց ա, տեղյակ չե՞ք։ Բանակում մի քանի հոգու եք գործից հանել, էրեսով եք տալիս, հետն էլ թե Պապիկյանը կապ չունի։ Է բա մենք էլ ենք ասում, Պապիկյանը ի՞նչ կապ ունի պաշտպանության ոլորտի հետ, որ մի հատ էլ լավը լիներ կամ վատը։

Այսինքն, դուք ասում եք մենք ունենք նախագահ, վարչապետ ԱԺ նախագահ, Պաշտպանության նախարար ու ամեն ինչ իրենց վերահսկողությունից դուրս է, կապ չունեն։ Բա էլ ո՞ւմ եք դուք պետք, եթե ոչ մի բանի հետ կապ չունեք, ոչ մի բանի համար պատասխանատու չեք։ Զինվորներին ո՞ւմ որոշմամբ են տեղափոխել ճաղավանդակներով խրճիթ ապրելու, ո՞վ է որոշել որ էդտեղ կացարան տեղակայելը նորմալ է, ո՞վ է դրան նշանակել, այդ գործառույթով լիազորել, ո՞վ է գնացել ստուգել նրանց պայմանները, ո՞վ է վերահսկել, նախարար կոչվածը բացի ցուցադրական զորամասեր այցերից, կամ սելֆի անելու խաթր սահմանային վայր գնալուց, ինչու՞ մի քանի տեղ ավել չի այցելում, իր աչքով տեսնի։ Ինքը չի այցելում, 100 հատ տեղակալ էլ օգնական, էլ եսիմինչ ունեք, գնացեք տեսեք։ Չեք գնա, ոչ մեկդ էլ, որովհետև ձեզ հետաքրքիր չի ուրիշի էրեխեն, ձեզ միայն ձեր պաշտոնն է հետաքրքիր, ձեր բարեկեցությունը։ Մեկ անգամ էլ եմ ֆիքսում․ Զինվորն ապրում էր այդ պայմաններում ու զինվորը զոհվեց, որովհետև հենց դուք եք ղեկավարը։ Կառավարության շենք եք ռեմոնտում, երեխեքի կացարան չեք կարողանում նորոգե՞ք․ հո չե՞նք ասում կառավարոթյան պես ճոխ գորգեր առեք, 5 մլն դրամանոց խոհանոցի կահույք առեք, ոնց որ ԱԺ-ում։ Ասում ենք մարդկային, ստանդարտներին համապատասխան նորմալ պայմաններ ապահովեք։

Կարճ ասած՝ որ ասում էինք փողով հոդված գրողը չի կարող լինել վարչապետ, էժան շոուներում նկարվողը չի կարող լինել ԱԺ նախագահ, օլիգարխի վարձով աշխատողը չի կարող լինել նախագահ, անհայտ որակի պատմության ուսուցիչը չի կարող լինել Պաշտպանության նախարար, հենց սրա համար ենք ասում։ Էդ որակի մարդիկ հայտնվել են իշխանության ղեկին, նրանց աշխատանքի արդյունքում ունեցել ենք պատերազմներ, զոհեր, փախստականներ, հողերի հանձնում, գերիներ, հետպատերազմյան բախումներ, Սուրմալուի պայթյուն, վատ կառավարվող մահացու հիվանդություն, Ապարանում ու այլ վայրերում բազմաթիվ սպանություններ, մահեր, մահեր ու մահեր։ Սա ձեր իշխանության գինն ա, որը վճարում ենք բոլորս, իսկ դուք վայելում եք ու հարստանում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>