Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները

«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք

I․ Արցախը պետք է զարգացնի իր սեփական արտադրությունը

2022 թվականի դեկտըեմբերի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական այսպես ասած էկոակտիվիստների մի ստվար զանգված` էկո-ահաբեկչության քողի տակ, փակել է Ստեփանակերտ- Գորիս միջպետական մայրուղին և դրա հետևանքով առաջ են եկել մի շարք տնտեսական խնդիրներ: Որոնք են`

1. Առաջին հերթին խնդիրը բնակչության ազատ տեղաշարժի խոչընդոտումն է,

2. Ապրանքաշրջանառության դադարեցումը (ներմուծում և արտահանում),

3. Երկրի ֆինանսական կայունության խախտումը, հիմնականում բանկերը աշխատում են ՀՀ բանկերին կից ( մասնաճյուղերն են),

4. Տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի խոչընդոտումը (ստորև ներկայացրել եմ իմ կողմից կատարված ԱՀ ԱՎԾ նախագահի կողմից հանձնարարված հարցման արդյունքները),

5. ԱՀ ամենախոշոր հարկատու Base Metals ընկերության գործունեության ժամանակավոր դադարումը, 

6. Նույն կազմակերպության շուրջ 1000-ից ավելի աշխատողների առանց աշխատանքի մնալն,

7. ԱՀ պետբյուջեի ճեղքումը, քանզի հարկային եկամուտները` կապված կազմակերպությունների գործունեության դադարեցման հետ, զգալի կնվազի,

8. Գործազրկության մակարդակը,

9. Զբոսշրջիկների այցելության խոչընդոտումը,

10. Տնտեսության շուրջ 30 տարի հետ մնալն,

11. Էլեկտրաէներգիայի ոչ բավարար քանակությունը, (միայն Սարսանգի ջրամբարի շահագործումը բավարար չէ ԱՀ-ում էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունը ապահովելու համար ),

12. Պարենային ապրանքների, դեղորայքի բացակայությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գրեթե չլինելը և այլն:

Այս խնդիրների առաջացման պատճառները ուսումնասիրելով, կփորձեմ առաջարկել դրանց լուծման ուղիները:

Քանի որ, ճանապարհի փակ լինելու պատճառով դադարել է ապրանքաշրջանառությունը, այսինքն տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում ապրանքներ ներմուծել, իսկ արտադրական կազմակերպությունները արտահանել իրենց ապրանքները դեպի այլ պետություններ, հիմնականում ՀՀ և ՌԴ և այդ իսկ պատճառով հիմնականում դադարեցրել են իրենց գործունեությունը (բացի որոշ կազմակերպություններից, որոնք պահեստում ունեին որոշակի քանակի հումք ժամանակավոր գործունեություն ծավալելու համար) կառաջարկեմ հետևյալ տարբերակները`

1. Ունենալ հումքի որոշակի պաշար, որը բավարար կլինի որոշակի ժամանակահատված իրացնելու համար,

2. Աշխատել օգտվել տեղական հումքից, օրինակ` հացի կամ հրուշակեղենի արտադրության համար ալյուրը ոչ թե ներմուծել ՀՀ-ից, այլ օգտվել տեղական արտադրությունից («Գառնի Գրուպ», «Էռմի», «Աուկցիոն» ՍՊԸ-ներ):

Քանի որ, ԱՀ-ում ֆինանսական հոսքը դադարել է, ԱՀ բանկային համակարգը և հատկապես «Արցախբանկ» ՓԲԸ-ն, ում պատկանում են ԱՀ քարտապանների զգալի հատվածը, չի կարողանում լիակատար շարունակել իր գործունեությունը, դրա համար ԱՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բավարար միջոցներ ԱՀ-ում գտնվող Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ լուծելու համար ԱՀ ֆինանսների ներհոսքի խնդիրը:

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Կաշենի հանքի շահագործումը վերսկսելու համար: Գործունեության ժամանակավոր դադարումը կհանգենցնի պետբյուջեի ճեղքվածքին, քանզի տարեկան ԱՀ պետբյուջե` հարկային մուտքերի տեսքով փոխանցում են շուրջ 40 մլրդ. դրամ: Ինչը կազմում է ԱՀ տարեկան բյուջեի ծախսային մասի շուրջ 20%-ը:

Կարևոր խնդիր է նաև պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը և նվազումը, ինչը բնակչությանը դրդրում է խուճապի մատնվել և առավելագույնս պաշարներ հավաքել հետագայի համար: Սակայն դա նույնպես մեծ խնդիր է: Քանզի առաջանում է կտրուկ ապրանքների պակաս, իսկ բնակչության մի մասը կարողանում է ձեռք բերել տվյալ ապրանքները, մյուսները կամ չեն հասցնում գնել կամ էլ ժամանակ չեն ունենում: Արդյունքում առաջանում է դեֆիցիտ և դա կարող ենք կարգավորել միայն պետական մակարդակով: Տվյալ դեպքում ԱՀ կառավարությունը մշակել է կտրոնային ռեժիմին անցնելու ծրագիրը:

ԱՀ ԱՎԾ նախագահի հանձնարարությամբ կատարել եմ հետազոտություն, բացահայտելու համար թե շրջափակման պայմաններում, ինչն է խոչընդոտում ԱՀ արտադրական կազմակերպությունների գործունեությանը, հարցնելով թե որտեղից են ստանում արտադրական հումքը, արդյոք այն տեղական է, թե՞ ներմուծվում է արտաքին շուկաներից:

Հետազոտությունը իրականացրել ենք հեռախոսազանգերի միջոցով և եկել ենք հետևյալ բացահայտմանը: Ըստ շուրջ 300 արտադրական կազմակերպությունների հաշվապահների պատասխանների ` կազմակերպությունների 41% օգտագործում են միայն տեղական հումք, 52%-ը՝ ներմուծված հումք, իսկ մասամբ ներմուծված հումք օգտագործում են կազմակերպությունների 7%-ը։

Հիմնականում ներմուծվում են եվրոդռների և պատուհանների արտադրության համար նախատեսված հումքը և նյութերը, ինչը տեղական շուկայում բացակայում է:

Էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակը ապահովելու համար կառաջարկեմ ՀԷԿ-երի կառուցման նախագծերի իրականացում, ինչը ԱՀ-ում արդեն իսկ իրականացվում է Գետավան Էներջի-ի կողմից: Աշխատանքները նախատեսվում են ավարտել 2024-25թթ:

Պետք է սկսել հայրենական արտադրանքի ավելացմանը ուղղված նախագծեր: ԱՀ գյուղաջակցության հիմնադրամի կողմից տրամադրված գյուղական բիզնեսին, բուսաբուծությանն ուղղված ֆինանսական հատկացումները ինչպես տեսնում ենք նպատակին չի ծառայել: Պետությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծառայի իր նպատակին: 

Գյուղատնտեսությունը պետք լինի ԱՀ կարևոր ճյուղերից մեկը: Ապահովի առաջին հերթին ներքին սպառման իր պահանջները:

Անորոշության և ռիսկայնության բարձր մակարդակի պայմաններում ավելի ու ավելի է ավելանում ներքին շուկայի վրա շեշտը դնելու պետության պարտավորությունները:

Հեղինակ՝ Իրա Խաչատրյան, 

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս

Ղեկավար՝ տ․գ․թ, դոցենտ Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>