Շվեդ ակտիվիստը Էրդողանին անվանել է իսլամական բռնապետ,որոշել է Ղուրան վառել Թուրքիայի դեսպանատան առաջ
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Շվեդ քաղգործիչ, փաստաբան Ռասմուս Պալուդան, ով հայտնի է իր աջծայրահեղական գործունեությամբ, հայտարարել է, որ Շվեդիայի` ՆԱՏՕ անդամակցության բանակցությունների ընթացքում Անկարայի կողմից առաջադրված պայմանները խոսքի ազատության սահմանափակման նպատակ են հետապնդում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Պալուդան զգուշացրել է, որ հունվարի 21-ին Ղուրան է այրելու Թուրքիայի դեսպանատան առաջ՝ ի նշան խոսքի ազատության պաշտպանության։
Տեղական լրատվականների հետ զրույցում նա ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, սակայն դրան զուգահեռ չպետք է վերացվի խոսքի ազատությունը։
Նա ավելացրել էր, որ իր երկրում չի ցանկանում տեսնել ոչ մի թուրք և քուրդ, իսկ Էրդողանին անվանել էր իսլամական բռնապետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

