Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա․ քաղաքագետ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի՝ շուրջ մեկ ամիս շրջափակված լինելու արդյունքում ձևավորվել է մի ընդհանուր պատկեր, որն ավելի խորքային դիտարկելու պարագայում ուշագրավ իրողության մասին է վկայում: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք բխում են ստեղծված իրավիճակից:

«Արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանցիները խախտել են նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, շրջափակել են Արցախը, Հայաստանի իշխանությունները, Արևմուտքը ոչինչ չեն կարող անել, Ռուսաստանն էլ խառնված է Ուկրաինայի պատերազմով: Արդյունքում Արցախը դանդաղ մահանում է, ու տպավորությունն այնպիսին է, թե գլխավոր մեղավորն Ադրբեջանն է և այլ ոչ մի մեղավոր չկա, բայց իրականությունը լրիվ այլ է»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, խնդիրը հետևյալն է. «Երբ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվեց, այնտեղ ներառված կետերը համապատասխանում էին այն ժամանակվա քաղաքական իրավիճակին: Ո՞րն էր այդ իրավիճակը: Փաստացի ռուսները փրկեցին Արցախի մնացած մասը, որոշում կայացվեց, որ հայկական զորքերը պետք է դուրս գան Քարվաճառից, Լաչինի միջանցքը պետք է պահեին խաղաղապահ ուժերը, իսկ ԼՂ կարգավիճակի խնդիրը թողնում էին հետագայի քննարկման: Մինչ այս Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, հետագայում Կազանյան համաձայնագրի շուրջ բանակցություններում և բոլոր քննարկումների ժամանակ դրված էր հետևյալ դրույթը՝ ԼՂ-ի և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի, այսպես ասած, խնդիրները թողնվելու են հետագայի քննարկմանը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ևս հենց այդ բովանդակության հիման վրա էր, որ ՌԴ-ն կարողացավ Լաչինի միջանցքը վերահսկելու պարտավորություն ստանձնել: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փոխեց ամբողջ տրամաբանությունը. նախ՝ արևմտյան հարթակում սկսեց հայտարարել, որ ԼՂ-ն պետք է քննարկի, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակում պետք է լինի:

Անցած տարվա գարնանը հայտարարեց, որ «Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք», հետո արդեն Պրահայում փաստացի պաշտոնապես հաստատեց ասվածը: Ռուսներն ապշած էին ու ասում էին, որ եթե հայերը համաձայն են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինի, մենք խնդիր չունենք: Իրականում ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել, ինչը պահանջելն իրականում անմեղսունակություն կլինի»:

Անդրադառնալով նշվածին հաջորդած գործընթացներին՝ նա հավելեց. «Երբ ռուսները նման բան հայտարարեցին, Ադրբեջանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ ԼՂ հանքերը, միջանցք հասկացողությունը պետք է լինեն Ադրբեջանինը: Երբ կարգավիճակը փոխվում է, Ադրբեջանն էլ է փոխում իր մոտեցումը, ինչը շատ տրամաբանական է: Հենց Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանին մոտեցում փոխելու շանս տվել: Եթե Հայաստանը ճանաչում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, այս տեսանկյունից Ադրբեջանի դիրքորոշումները տրամաբանված են դառնում: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն ակնհայտ է. այսինքն, իրականում Լաչինի միջանցքի շրջափակումն առաջացել է Փաշինյանի պահվածքից: Միգուցե նա չէր ուզենա, որ այդպիսի բան լիներ, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ իշխանության են գալիս փողոցային տգետներն ու անգրագետները, այդպես է լինում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իր որոշման գինն է վճարում»:

Քաղաքագետի խոսքով, հաշվի առնելով վերոնշյալը՝ զուտ տեխնիկական լուծումները բավարար չեն լինելու: «Մենք այլևս չեք կարողանալու Լաչինի միջանցքը բացել: Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա. կա՛մ պետք է Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից և այստեղ նորմալ իշխանություն ձևավորել, կա՛մ պետք է Արցախի իշխանությունները հայտարարեն, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, համաձայնեն, որ հանքերը կառավարվեն ադրբեջանցիների կողմից: Այդ ժամանակ ճանապարհը կբացվի: Ուրիշ ճանապարհ չկա: Եթե այսօր Արցախում համաձայնեն անցակետ տեղադրելու տարբերակին, ադրբեջանցիներն անընդհատ նոր պահանջներ են դնելու: Ադրբեջանը հստակ հասկանում է, թե ինչ է ուզում, հարցն այն է, թե Հայաստանում հասկանո՞ւմ են, արդյոք, թե ինչ են ուզում: Ըստ իս, չեն հասկանում: Եթե հայ ժողովուրդն ուզում է որևէ ակնկալիք ունենալ աշխարհից, աշխարհը պետք է հասկանա՝ հայ ժողովուրդն իրենից ինչ է ներկայացնում, ով է և, ամենակարևորը, ինչ է ուզում: Մարդիկ չեն հասկանում, թե հայ ժողովուրդն ինչ է ուզում: Իրականում ցանկություններն անհասկանալի են, իսկ հայ ժողովրդի ցանկությունները ձևավորվում են ընտրված իշխանություններով: Բայց խայտառակ իշխանություն է ձևավորվել, ինչը նաև աշխարհն է տեսնում»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, մուրացիկի կարգավիճակում գտնվողին երբեք գործընկեր, ռազմավարական դաշնակից չեն դիտարկի. «Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ևս միջազգային մակարդակով քաղաքական մուրացկան է դարձրել, որն այլևս ոչ մի լուրջ քայլ աշխարհից ակնկալել չի կարող: Ցանկացած ժողովրդի դրսում դիտարկում են իր իշխանությամբ, մանավանդ, երբ իշխանությունն ընտրություններով է ձևավորվել: Այսինքն, շատ ավելի ծանր վիճակում ենք մենք հայտնվել, քան կարելի է պատկերացնել: Խնդիրները տեխնիկական լուծումները չեն: Նույնիսկ Փաշինյանին փոխելը բավարար չէ աշխարհին ապացուցելու, որ մուրացկան չենք: Քայլերով ու գործողություններով պետք է ապացուցել հակառակը, որ աշխարհը վերջնականապես հասկանա, որ մեզ հետ կարող է որպես գործընկեր հանդես գալ: Լավ, վատ, ուժեղ, թույլ՝ երկրորդական խնդիր է»:

Անդրադառնալով այս շրջանում ՀՀ իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված ազդակներին, որոնք արվեցին նաև Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում՝ Երվանդ Բոզոյանը շեշտեց. «Հակառուսականությունը երկու նպատակ ունի: Առաջին՝ եթե կա խնդիր, ուրեմն պետք է գտնել մեղավորներ: Հիշենք՝ երբ եկան իշխանության, ամեն ինչի մեջ նախկին իշխանություններին էին մեղադրում: Քանի որ Լաչինի միջանցքի փակման մեջ հնարավոր չէ մեղադրել նախկին իշխանություններին, ուրեմն նոր մեղավորներ պետք է փնտրել, որոնք այս դեպքում ռուսներն են: Այդ մարդը խաբելով է իշխանության եկել, շարունակում է խաբել սեփական ժողովրդին: Նա գիտի, թե այս ամենն ինչ կործանարար հետևանքներ է ունենալու իր համար, ու արդեն այս փուլում, ի դեմս Ռուսաստանի, նոր քավության նոխազ է գտել: Ըստ էության, հայտարարելով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության պատասխանատուն ՌԴ-ն է, նա փաստացի հող է նախապատրաստում, որ վաղը-մյուս օրն արևմտյան որևէ երկիր փախուստի դիմածի կարգավիճակով հայտարարի, որ Հայաստանի կործանման մեղավորը Ռուսաստանն է: Ռուսաստանին մեղադրելը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին պոպուլյար է: Սա իրեն ընտանիքով արևմտյան որևէ երկրում փրկվելու շանս կտա, իհարկե, Հայաստանի կործանման հաշվին»:

Քաղաքագետը շեշտեց, որ «մեղավորները» կարող են նաև փոխվել: «Հիմա կմեղադրեն ռուսներին, վաղը-մյուս օրը՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին: Երբ մարդն անգրագետ ու տգետ է, ոչինչ չի կարող անել և ամեն ինչ ձախողում է, չի ասելու՝ ես մեղավոր եմ: Այս իշխանությունն իր փրկության համար հենց այդ վարքագծով է առաջնորդվում, որ արդարացնի իր անմեղսունակ քայլերն ու որոշումները, երկրի ծանր վիճակը: Հայ ժողովուրդն ամեն օր զարթնելով՝ սպասում է, թե էլ ինչ կատաստրոֆա է լինելու: Այս հոգեվիճակի համար, իհարկե, Փաշինյանն իրեն չի մեղադրելու: Երբ ասուլիսի ժամանակ իրեն հարցին՝ իրեն մեղավոր չի՞ ճանաչում, շփոթվեց, փիլիսոփայելով, ի վերջո, ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեց: Փաստացի խոստովանելով, որ մեղավոր է, միևնույն ժամանակ ասաց՝ եթե մեղավոր եմ, հանեք, եթե չեք հանում, ուրեմն պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ: Ճիշտ է ասում: Եթե հայ ժողովուրդը հետևում է, թե ինչպես է կործանման գնալու, ապա քաղաքական վերնախավի հետ մեղավոր է նաև հայ ժողովուրդը»:

Քաղաքագետը շեշտեց՝ արդեն մեկ տարի է, ինչ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում և չի էլ թաքցնում, որ Արցախի հարցում ձեռքերը լվացել է. «Ավելին, անուղղակի մեղադրում է նշվածին դեմ հանդես եկող մարդկանց՝ ասելով, որ նրանք են մեղավոր լինելու, երբ վաղը չէ մյուս օրը Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնի: Հիշենք իշխանության գալու ժամանակ և այժմ արվող լոզունգները: Խաբեբաներն էլ որոշակի սահմաններ ունեն, բայց նման «կլասի» խաբեբա, անկեղծ ասած, պատմության մեջ չեմ հիշում: Այս «կլասի», այս աստիճանի խաբեբա լինելն ու մինչև հիմա իշխանության մնալն աբսուրդ է»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>