ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում սննդամթերքը թանկացել է 10 տոկոսով

#Քաղաքական 11 01 2023 Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում սննդամթերքը թանկացել է 10 տոկոսով Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում սննդամթերքը թանկացել է 10 տոկոսով Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. դեկտեմբերը 2021թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 8.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.1%: Վիճակագրական կոմիտեի հրապակած տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-1.1%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 10 %, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.3-3.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում:

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.3%-ով: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թռչնամսի՝ 1.4%, խոզի մսի` 2.5%, գառան մսի`5.6% և տավարի մսի՝ 25.3%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 1.5%, 0.6%, 1.8% գնաճ: Մանկական սննդի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.1%-ով, թարմ կաթինը՝ 11.1%-ով, մածունինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 19.9%-ով, խտացրած կաթինը՝ 30.7%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.6%, 1.3%, 0.2%, 1.4%, և 0.4%-ով:

Ձվի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 6.2%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.6% գնաճ: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հաճարի՝ 12.0%, ձավարի՝ 13.3%, հացի` 14.3%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.2%, 0.7%, 0.3% գնաճ: Կարագի և հրուշակեղենի գները 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել են 4.0% և 11.8%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.5% և 0.3%-ով: Դրան զուգընթաց, 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 7.6%, բրնձի՝ 7.6%, ոսպի՝ 8.2%, հնդկացորենի` 8.5%, ոլոռի՝9.9%, մարգարինի՝ 23.4%, մակարոնեղենի 24.5% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.2%, 1.9%, 1.5%, 0.6%, 0.3%, 0.2% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.1%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնանկում: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.2%- ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.1%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 13.7% գնաճ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>