ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Բացի ռուս խաղաղապահներից, որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան. Տեսանյութ

Իմ գնահատմամբ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին, ԼՂ ժողովրդին, ԼՂ հայությանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, եւ սա է ամենակարեւոր կոնտեքստը, որը մենք պետք է հաշվի առնենք: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, մենք կարծում ենք՝ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, թե Հայաստանը Ռուսաստանի առջեւ վերջնագիր է դրել, որ եթե մինչեւ հունվարի 10-ը Լաչինի միջանցքը չբացվի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել. Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն ասվել է, եւ մեծ հաշվով ավելացնելու բան չկա: Նաեւ հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»: Վարչապետը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի եւ Ռուսաստանի վրա: 6-րդ կետում Հայաստանի վերաբերյալ որեւէ ձեւակերպում չկա:

«Այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, եւ այս գործընթացում եւ ընդհանրապես բոլոր գործընթացներում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող եւ հարցին վմոտենում ենք այս տրամաբանությամբ»,-ասաց նա: Փաշինյանը հիշեցրեց, որ 2022-ին ՀՀ-ն ԼՂ-ին աննախադեպ ծավալի, ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել. «Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ԼՂ մեր հայրենակիցներին: Հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետի գլխավորությամբ ձեւավորված է աշխատանքային խումբ: Գիտեք, որ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում ենք հարցը բարձրացրել եւ այն շարունակում է մնալ ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում: Իհարկե, ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ էլ ես դիրքորոշումներ արտահայտել եմ: Պետք է եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Դա հստակ ձեւակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,-ընդգծեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել. «Բայց ես նաեւ ուզում եմ տեղյակ լինեք, որ Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարները այդ մանդատը ստորագրել են: Այդ փաստաթղթում չկա որեւէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո: Համենայնդեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը գոյություն ունի: Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա: Այստեղ խոսքը նաեւ Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետեւ միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարությամբ սահմանված ինչ-որ պարտավորություններ չի կատարել: Դա բացարձակապես մտացածին է»,-հայտարարեց Փաշինյանը: Նա նաեւ նկատեց, որ ի հեճուկս նրա, որ եռակողմ հայտարարությունում նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ եւ հարակից շրջաններ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը, բայց մինչեւ հիմա ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել. «Էլ չեմ ասում Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք մինչ օրս որեւէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ; իրենց տները»,-հավելեց վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>