Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։
«2022 թվականի հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, եւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա», - ասել է Ալիեւը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Ամանորի կապակցությամբ։
Zham.am

