«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան
17
Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

Աջակցել հայկական ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում. հայտարարություն

Մեկ տասնյակ հայաստանյան ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Հայաստանի պատկան մարմիններից աջակցել հայաստանյան ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում: Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծվել է ոչ միայն հումանիտար խորը ճգնաժամ 120 հազար արցախցիների համար, այլ նաև անհնարին է դարձել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն այդ թեժ գոտում։ Վերջիններս զրկված են ազատ տեղաշարժվելու, իրադարձությունների կիզակետում իրավիճակին ծանոթանալու և խնդիրը լուսաբանելու հնարավորությունից։

Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների նկարահանող խմբերին չի հաջողվել հասնել Լաչինի շրջանի այն հատված, որտեղ ադրբեջանցիների մի մեծ խումբ, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես «բնապահպան-ակտիվիստներ», փակել են արցախցիների «կյանքի ճանապարհը»։

Երևանից դեպի իրադարձությունների վայր մեկնող լրագրողներին ու օպերատորներին կամ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գորիսից այն կողմ անցնել, կամ, եթե հաջողվել է հաղթահարել այդ անհիմն արգելքը, նկարահանող խմբերը հասել են առավելագույնը մինչև Լիսագոր գյուղ, որտեղ արդեն ռուս խաղաղապահներն են արգելել շարունակել ճանապարհը։ Արդյունքում ինչպես հայաստանյան մեդիա լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հաճախ, իրականացնելով պաշտոնական Բաքվի քարոզչությունը, իրենց հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը և ստահոդ տեղեկատվությամբ առ այն, թե չեն խոչընդոտում Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությանը, թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Հաշվի առնելով այս տագնապալի իրավիճակը և արտահայտելով մեր խորը մտահոգությունն այդ կապակցությամբ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․ ՀՀ կառավարությունից՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ։

Այս խնդիրն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո և հատկապես զգացնել է տալիս իրավիճակի սրացումների պայմաններում, ԱԱԾ-ից և ՀՀ ոստիկանությունից՝ դադարեցնել անհիմն խոչընդոտումները և առավելագույնս աջակցել հայաստանյան ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում, քանզի դա բխում է նաև մեր պետական և ազգային շահերից, Միջազգային կազմակերպություններից, հատկապես ՄԱԿ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից՝ դիտորդական առաքելություններ ուղարկել հայ-ադրբեջանական շփման գոտի, այդ թվում նաև Լաչինի միջանցք՝ իրավիճակն օբյեկտիվորեն արձանագրելու և զեկույցի տեսքով այն ներկայացնելու լայն հանրությանը։

Մենք կոչ ենք անում նաև համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին Արցախյան հակամարտության գոտի գործուղել իրենց թղթակիցներին ու նկարահանող խմբերին, ակտիվորեն լուսաբանել Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար ծանր ճգնաժամը և դրանով իսկ կանխել ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>