Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Այս մասին տելեգրամի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ես դեռ նոյեմբերի 23֊ի իմ գրառման մեջ կանխատեսել էի Թալիբովի մոտալուտ հրաժարականը։ Նա այս պաշտոնին էր 1995 թ.֊ից և հայտնի էր «Նախիջևանի խան» մականվամբ։
Թալիբովի հրաժարականի հիմքում բազմաթիվ պատճառներ են ընկած, բայց իմ կարծիքով` շատ հավանական է, որ առաջիկայում կարող է դրվել Նախիջևանի ինքնավար հանրապետության «ինքնավար» կարգավիճակի վերացման հարցն առհասարակ, ինչը կապված է նաև Արցախի խնդրի հետ։
Բայց նման բան Ալիևը կարող է անել միայն սահմանադրություն փոխելով և հանրաքվե անցկացնելով»։

