Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Լեռնային Ղարաբաղի հայերը՝ կտրված արտաքին աշխարհից». «Le Monde»-ի հոդվածը Արցախում ստեղծված իրավիճակի մասին

News «Լեռնային Ղարաբաղի հայերը՝ կտրված արտաքին աշխարհից». «Le Monde»-ի հոդվածը Արցախում ստեղծված իրավիճակի մասին 13:49, 16.12.2022 Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն, Վերլուծություն Ֆրանսիական «Le Monde»-ը «Լեռնային Ղարաբաղի հայերը՝ կտրված արտաքին աշխարհից» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

«Շրջակա միջավայրի պաշտպանները, գաղտնի կերպով ղեկավարվելով Բաքվի կողմից, շրջափակում են միակ ճանապարհը, որը թույլ է տալիս լքել կովկասյան անկլավը Ադրբեջանցի պրոիշխանական ցուցարարները և ռուսական «խաղաղապահ ուժերի» զինվորականները Լաչինի լեռնային ճանապարհի ճիշտ մեջտեղում միասին դիտեցին Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը, մինչդեռ ներքևում Լեռնային Ղարաբաղի 120.000 հայեր շրջափակման երրորդ օրն էին անցկացնում: Լաչինի միջանցքը՝ 2020 թվականին Բաքվի ռազմական հաղթանակից ի վեր Հայաստանի և Ղարաբաղի միջև միակ հասանելի ճանապարհը, դեկտեմբերի 12-ի առավոտվանից շրջափակվել է Շուշայի (հայերեն՝ Շուշի) մերձակայքում՝ մի քանի տասնյակ ադրբեջանցիների կողմից, որոնք բողոքում են Ղարաբաղի հայերի կողմից «օգտակար հանածոների ապօրինի շահագործման» դեմ։ Թեև առաջին հայացքից այս բնապահպանական նախատրամադրությունները կարող են լեգիտիմ թվալ, սակայն իրականում դրանց տակ թաքնված է նախագահ Իլհամ Ալիևի ծրագիրը՝ շրջափակման միջոցով առավելագույն ճնշում գործադրելու Երևանի վրա։ Արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը համաձայնի տրամադրել այսպես կոչված «Մեղրիի միջանցքը», որը Բաքուն կկապի Հայաստանի տարածքի և Իրանի միջև ընկած Նախիջևանի ադրբեջանական էքսկլավի հետ, որն իր հյուսիսային սահմանում ճանապարհով միացված է թուրքական տարածքին։ Բաքուն հիանալի հարաբերություններ է պահպանում Անկարայի հետ, որը նրա հիմնական ռազմական և դիվանագիտական ​​աջակիցն է։

2010 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրով Թուրքիան զինում և պատրաստում է ադրբեջանական բանակը: Սեպտեմբերին այդ համագործակցությունն ամրապնդվեց թուրք գեներալ Բախտիար Էրսայի նշանակմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդականի պաշտոնում։ Բաքուն և Անկարան ցանկանում են ամրապնդել իրենց տնտեսական հարաբերությունները ցամաքային ճանապարհի շնորհիվ։ Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն Թեհրանի հետ և սարսափելի հարաբերությունների մեջ են Երևանի հետ, մինչդեռ վերջին երկուսը դեմ են հանդես գալիս թուրք-ադրբեջանական միջանցքի ստեղծմանը, հատկապես, եթե դա ուղեկցվի Իրանի հետ սահմանին Հայաստանի ինքնիշխանության կորստով։ Հայաստանն ունի ընդամենը երկու բաց սահման՝ հյուսիսում՝ Վրաստանի հետ, իսկ հարավում՝ Իրանի, մի երկիր, որի հետ վերջին տարիներին մեծապես զարգացել են առևտրային հարաբերությունները։ Երևանը ձեռք է բերում իրանական գազ՝ վճարելով դրա դիմաց Իրանի Իսլամական Հանրապետությանը էլեկտրաէներգիա մատակարարելով։ Թիրախում ռուս օլիգարխն է Հավասարության նժարի վրա դնելով Լաչինի և Մեղրիի միջանցքները՝ Բաքուն բազմիցս սպառնացել է փակել առաջինը, եթե երկրորդը չբացվի։ Ինչպես հայտնում է հայկական 24news.am լրատվական կայքը, Ադրբեջանը, խոսքից գործին անցնելով, անողոքաբար կտրել է ղարաբաղցիների մատակարարման միակ ճանապարհը՝ թույլ չտալով տուն վերադառնալ 1100 բնակչի, այդ թվում՝ 270 երեխայի։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ղարաբաղի դե ֆակտո իշխանության ղեկավարները հայտնել են, որ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը տարածաշրջանում։ Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Արդբեջանը որևէ կերպ պատասխանատվություն է կրում ճանապարհը փակելու հարցում՝ ակնարկելով, որ դրա համար պատասխանատվություն են կրում Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք գործնականում պետք է ապահովեն Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Բացի դրանից, նախարարությունը պնդում է, որ «բնապահպան ակտիվիստների ցույցի նպատակը (...) ճանապարհները փակելը չէ, և որ քաղաքացիական փոխադրամիջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Ցուցարարները նշում են, որ շտապ օգնության մեքենաների համար նախատեսված է «մարդասիրական միջանցք», մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ոչ մի մեքենա չի կարողացել անցնել Լաչինի միջանցքով։

Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է, որ «ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը ներքին խնդիր է», քանի որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ 1991 թվականին Ադրբեջանի անկախացումից ի վեր։ Որպես «բնապահպան» ցուցարարների և Բաքվի ռեժիմի հետապնդած ընդհանուր նպատակների ևս մեկ նշան՝ կարելի է հիշատակել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 14-ին թիրախավորել է ռուս միլիարդատեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Ռուբեն Վարդանյանին՝ նշելով, որ վերջինիս «թույլ չեն տա թալանել Ադրբեջանի բնական պաշարները և լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին»։ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 4-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված Հանրապետության պետական նախարար։ Անզոր լինելով վերացնել մի քանի տասնյակ ադրբեջանցի ցուցարարների կողմից պարտադրված շրջափակումը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականները գտնվում են անբարենպաստ դրության մեջ: 2020 թվականին ռուսական զորախմբի՝ զինված համակարտության ավարտն ազդարարող արագ տեղակայման ժամանակ նրանք խորհրդանշում էին Ռուսաստանի հզոր վերադարձը Կովկասի հարավային լանջին: Ռուսները, այսօր հայտնվելով իրենց հսկողությունից դուրս մնացող հակամարտության հանդիսատեսի կարգավիճակում, կորցրել են հայերի վստահությունն ու ադրբեջանցիների հարգանքը»:

Աղբյուր. News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>