Մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների համատեղ գագաթնաժողովը
Դիտել նաև
Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին
Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար
Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով
Չորեքշաբթի օրը Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտու Կոնգրես կենտրոնում մեկնարկել է Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը, գրում է Anadolu-ն։
Երեք թյուրքալեզու պետությունների ղեկավարների բանակցություններին նախորդել է համատեղ լուսանկարահանման արարողությունը։ Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են միջպետական համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում։
Նեղ ձևաչափով քննարկումների արդյունքներով բանակցություններ կանցկացվեն պատվիրակությունների մասնակցությամբ։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

