Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
ԱՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է.
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:
Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին:

