Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել. Քրիստինե Վարդանյան. Տեսանյութ
Երեկ նաև իմ կողմից տարածված 10 տարեկան Արամի նամակի մասին: Այսօր համացանցում հերքում է տարածվել առ այն, որ նման ընտանիք Ջերմուկում չի բնակվում: Նամակի մեջ նման տեղեկատվություն չկա էլ, ուստի չի կարող այդ փաստի հերքումը կասկածի տակ դնել նամակի իսկությունը:
Նամակի սկզբնաղբյուրը ես չեմ, այն իմ տարածելուց առաջ տարածել են բազմաթիվ օգտատերեր: Նամակի իսկությանը կասկածելու առիթ ես չունեմ նաև այն պատճառով, որ անձնապես եմ լսել ինչպես են զոհվածների ընտանիքների երեխաները որպես նվեր իրենց հայրերին ուզում:
Սա է մեր իրականությունը: Ես հասկանում եմ դրանից ամեն կերպ խուսափելու մարդկային ցանկությունը, բայց իրականությանը կարող ենք հաղթել միայն դրան բաց աչքերով նայելու դեպքում: Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել:
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութն այստեղ

