Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում
Դիտել նաև
Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում եվրոպական ակումբներն ընկերական հանդիպումներն են անցկացնում միմյանց հետ: Միլանի «Ինտեր»-ն այս օրերին Մալթայում է և ընկերական հանդիպում անցկացրեց ավստրական «Զալցբուրգ»-ի հետ: Իտալական ակումբի առաջին գնդակը խաղի 20-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 4:0 հաշվով: Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 80-րդ րոպեին:
«Ինտեր»-ը մինչ Սերիա Ա-ի մեկնարկը ևս երեք ընկերական հանդիպում կանցկացնի:

