Արարատ Միրզոյանը ԱԳՆ պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Դիտել նաև
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Միրզոյանը Չինաստան է մեկնում
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով:
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:

