Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

ՀՀ իշխանությունները Հայաստան և հայ ժողովուրդ չեն, հետևաբար հայրենիքից հիասթափվել պետք չէ. Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Մարսելում. Տեսանյութ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Մարսելում մասնակցել է ՀՅԴ 132-ամյակի միջոցառմանը` հանգես գալով ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր,

Այսօր Մարսելում մենք նշում ենք ՀՅԴ ստեղծման 132-րդ ամյակը։

Տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ Դա առիթ է մեր երկրի և ժողովրդի կարևորագույն հարցերին անդրադառնալու, մեր գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու և առաջիկա անելիքների մասին խոսելու համար։

Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 և 32 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրման դատին։ Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։ Եվ այդ պայքարը շարունակվում է արդեն 132 տարի։ Փոխվում են ժամանակները, փոխվում են պայքարի ձևերն ու մեթոդները, փոխվում են մարտահրավերներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխավոր նպատակը։

Դաշնակցությունը ստեղծվեց այն պայմաններում, երբ հայը պատմական հայրենիքում պաշպանության և անվտանգության խնդիր ուներ։ Մենք ստեղծվեցինք այն պայմաններում, երբ հայը ստիված իր զավակին ծառայության էր ուղարկում թշնամական երկրի բանակ: Մենք ստեղծվեցինք այն ժամանակ, երբ մեզ հարստահարում և սպանում էին մեր սեփական հայրենիքում: Դաշնակցությունը ստեղծվեց հենց այս վիճակը փոխելու համար և փոխեց այդ վիճակը։

Մեր ստեղծմանը հաջորդեց փշոտ, փորձություններով լի ճանապարհ։

Հայդուկային շարժում, ցեղասպանվող ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպում և վերջապես 6 դար դադարից հետո անկախ պետականության կերտում։

Հայոց ցեղասպանության կազմակերպողների նկատմաբ պատժիչ գործողություններ, սփյուռքի կազմակերպում և ձևավորում, Արցախյան գոյամարտ և վերջապես գործունեություն ազատ անկախ Հայաստանում և Արցախում։ Դժվար է հավատալ, որ այս ամենը մեկ կազմակերպության հետագիծ է, բայց սա հենց մեր պատմությունն է՝ յուրահատուկ, ոգևորող, դժվարին, սակայն մշտապես հպարտություն ներշնչող։

Պատմության մեջ մենք շատ բան տեսենք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրեջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհում մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ նույնիսկ պետության բացակայության պայմաններում պահել գլխավոր իդեալը ազատ, անկախ և միացյալ հայրենիք ունենալու իդեալը։

Ցավոք մեր վերելքի ճանապարհը ինչ որ տեղ ընդհատվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացաիայի փաստաթղթով։ Նոյեմբերի 9-ից հետո Դաշնակցությունը հայրենիքի փրկության գործում և մղվող պայքարրի մեջ առաջին գծում է։ Ցավոք մինչև այժմ մեզ չի հաջողվել ազատվել այդ չարիքից և մեր վերադարձնել ազգային զարգացման ուղեգիծ։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։ Մեր և Հայաստանի իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է: Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։

Իսկ օրվա իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից ու շահերից: Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այդ պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:

Ուստի մեր պարտականությունն է ելքեր առաջարկել մեր ժողովրդին, մեր պարտականությունն է մի կողմ թողնել երկրորդական բոլոր հարցերը և միավորվել գլխավոր նպատակի շուրջ, ուստի բոլոր հայերի, բայց նախ մեր պատրականությունն է կամովին ներդնել մեր բոլոր ջանքերը, ուժերը, հարկ եղած դեպքում նաև կյանքը դնել պայքարի զոհասեղանին, հանուն հայ ժողովուրի։

Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն, կհեռանա իր էությունից, ծրագրից և արմատներից։

Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, պայքարից հոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցվածն է, որ ապրում և տիրում։ Իսկ մեր ժողովուրդը մի քանի անգամ արդեն վերահաստատել է ապրելու իր կամքը։

Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի և պետականության համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխավոր առաքելությունն է։

Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,

Մենք դեմ չենք մեզ առաջարկվող խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանել նոր կապիտուլյացաիայի և ցեղասպանության։ Չի կարող Հայաստանի իշխանությունների կողմից ստորագրվել մի փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա մեր ժողովրդ կողմից պատռվելու է և հայտարարվելու է առոչինչ։ Թող այս մասին իմանան բոլոր մայրաքաղաքաներում և բոլորը։

Սիրելի հայրենակիցներ,

Ակնհայտ է որ Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ:

Ստեղծված վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ՝

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով համահայկական զորաշարժի իրականացում. ողջ հայ ժողովրդի ուժերի և կարողությունների մեկտեղում՝ հանուն Հայաստանի և Արցախի:

2. Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության խնդիրների հրատապ լուծում,

       3.կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական ուղղություններով մենք բոլորս գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով պետք է մեր երկիրը հաատեղ ուժերով դուրս բերենք այս իրավիճակից։

Այս օրերին Երևանում որոշ անհատներ և քաղաքական ուժեր տարբեր երկրների դրոշներով ակցիաներ են անում, մի մասը ԱՄՆ ի , Եվրոմիության դրոշներով ,մյուս մասն էլ Ռուսաստանի Դաշնության։ Շատերը փորձում են Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման մանրադրամ: Մենք ունենք մեկ դրոշ՝ դա հայոց եռագույնն է և ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից պետք է համախմբվի հայոց եռագույնի շուրջ։

 Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփյուռքում ավելի լայն թափով նոր մոտեցումներով պետք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասվող վտանգների մասշտաբները։

Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի հանուն Արցախի, հանուն Հայաստանի։

Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>