ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ջերմուկում զոհված Արման Մխիթարյանի 5-րդ երեխան ծնվել է․ Տեսանյութ

168.am-ը գրրում է․ Մխիթարյանների ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան՝ Էլինան։ Անունը պատահական չի ընտրված, հոր՝ Արմանի ցանկությունն էր։ Նպատակներ ու երազանքներ էլի ուներ Արմանը, նորածին դստերն ու կնոջն անձա՛մբ և առաջինը ծաղկեփնջով դիմավորեր ծննդատան մուտքի մոտ և տուն բերեր։ Ցավոք, 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով այս և այլ շատ նպատակներ ու երազանքներ մնացին անկատար։

«Չգիտեինք՝ աղջի՞կ է, թե՞ տղա, ասաց՝ տղա լինի՝ Ալեն կդնեմ, եթե աղջիկ լինի՝ Էլինա։ Որ ստուգվեցի, իմացանք՝ աղջիկ է, ասաց՝ Էլինա դիր անունը, ասացի՝ կդնեմ։

Ասում էր, ե՞րբ պետք է պուճուրը ծնվի, որ գամ դիրքերից, իրեն գրկած հիվանդանոցից տուն բերեմ։ Իր ուշքն ու միտքն անընդհատ երեխեքն էին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արման Մխիթարյանի կինը՝ Արմինե Մարգարյանը։

Արման Մխիթարյանը Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր, 2017 թվականից պայմանագրային ծառայության էր անցել Զինված ուժերում. «Սև հովազ» ջոկատի անդամ էր։

Նրա եղբայրը՝ Արգամ Մխիթարյանն էլ, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ Արմանը 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանել էր Քարվաճառի դիրքերը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել էր Ջերմուկ։ Սեպտեմբերի 12-ին՝ թշնամու հարձակման ժամանակ, Արմանը տանն էր, տագնապով  շտապել էր դիրքեր՝ մարտական ընկերներին օգնության․

«Ինքը 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել Քարվաճառում․․․ Էս պատերազմին չփրկվավ, գնաց ու էլ չեկավ։ Սեպտեմբերի 14-ին էդ դեպքը եղել է, ոտքից վիրավորվել է ու արնաքամ է եղել, մահացել է Արմանը»։

Արմանն ու Արմինեն կյանքում շատ դժվարություններ են հաղթահարել, երազում էին սեփական տունն ունենալ: Ուրիշի տանն էին ապրում, որտեղ տարրական պայմաններ չկային, բայց դա նրանց հետ չէր պահում նպատակների ետևից գնալուց։ Արմինեն պատմում է, որ ամուսինը դիրքերից իջնելուն պես գյուղի դաշտերում ձեռքից եկած աշխատանքն էր կատարում, որպեսզի երեխաները ոչ մի բանից զուրկ չմնային․

«Տան պահով էր շատ մտածում, որ էդ տան մեջ ենք ապրում, որ ջուրը լցվում էր երեխեքի վրա, ինքը շատ էր նեղվում։ Ասում էր՝ գնամ, գամ, Ջերմուկում մի հատ վարձով տուն վերցնեմ, ձեզ տանեմ այնտեղ, էն էլ գնաց ու չեկավ․․․

Էս աղջիկս ա շատ դեմ ընկնում, հոր նկարը վերցնում, առանձին նստում լացում ա, իսկ փոքր տղես գնում ա նկարի մոտ, նայում ա, ասում ա՝ պապա, պապա արի, պապա, նկարը վերցնում, մի անկյունում նստում ու  մի ձև հայացքով նայում է։ Ինքը շատ կապված էր հոր հետ, հոր կարիքը շատ է զգում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>