Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը
17
Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար Սա արդեն կլինիկական դեպք է․ պայքարում են իրենց հորինած հիբրիդային պատերազմի դեմ Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Վթարային ջրանջատում Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» Վրաց պատրիարքը հոսպիտալացվել է 3 ՀԷԿ ունեցողը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ» Սա արդեն կլինիկական դեպք է․ պայքարում են իրենց հորինած հիբրիդային պատերազմի դեմ Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ) Արսեն Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն Սարոյան Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով. Հայտարարություն Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Անկանխատեսելի» թեթև անձրև․ ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում (տեսանյութ)

Ունենք 1 հոգուց կազմված իշխանություն և գրագետ մարդկանցից կազմված, բայց սպառված ընդդիմություն

 Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, շարունակելով «Հայկական օրակարգ. հինգ քայլ՝ իրավիճակը փոխելու համար» հոդվածը, գրում է.

«Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։

Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։

Խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկացած ընդդիմության օրակարգում է արտահերթ ընտրությունը։ Արտահերթ ընտրութան «սպառնալիքը» իշխանության զսպաշապիկն է, ամենազսպող գործիքն է իշխանության գլխին։

Այսօր Հայաստանում ընդդիմության ձևաչափերը ոչ միայն պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, այլև՝ ակնհայտորեն չեն ուզում, խուսափում են։ Սա անոմալիա է։

Նման վիճակը է´լ ավելի անբռնազբոս է դարձնում ՄԵԿ հոգուն, որը շատ լավ է հասկանում այս նրբությունը։ Ընդդիմադիր ձևաչափերը հոգեբանական նախաձեռնությունը տվել են ՄԵԿ հոգուն։

Եթե այսքանից հետո, տարբեր փուլերով պայքարից հետո ընդդիմադիր ձևաչափերը պատրաստ չեն ընտրություններին, ավելին՝ խուսափում են դրանից, ապա դա ուղիղ ազդակ է, որ առկա են էական սխալներ, և այս ձևաչափերն այլևս կենսունակ չեն։

Նոր ընդդիմադիր ձևաչափեր, և իհարկե՝ դիմադրություն

Ընդդիմության մարդկային, որակական, մասնագիտական ռեսուրսը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է պոտենցիալը՝ նոր դեմքերով ու նոր հանրային շրջանակներով ուժեղանալու և վճռորոշ միավոր դառնալու համար։

Բայց առանց նոր ձևաչափերի՝ ժողովրդին արթնացնելու խնդիրը չի լուծվելու։

Ընդդիմության ընկալումը պետք է փոխվի. բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ կանգնած ենք նոր աղետի շեմին և պետականության կորստի շեմին, նրանք բոլորն ընդդիմություն են։

Այսօր չկա այդ ահռելի ռեսուրսի ինտեգրված աշխատանքի մեխանիզմը։ Այսօրվա ձևաչափերը քաղաքական ռուդիմենտներ են՝ ստեղծված այլ իրավիճակում, այլ նպատակներով։

Ընդդիմադիր դաշտի վերափոխումներով պետք է լուծվեն մի քանի հստակ խնդիրներ։

Խնդիր առաջին.

Բացել դռները լայն շերտերի համար, կարող անհատների, մտահոգ մարդկանց, ակտիվ շրջանակների ու համակիրների առաջ։ Ընդդիմության այսօրվա «հոմոֆոբ» փակ ձևաչափերն են իշխանության լկտիության պատճառը։

Խնդիր երկրորդ.

Ընդդիմադիր նոր ձևաչափերը պետք է շատ արագ լուծեն արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու խնդիրը։ Մի քանի ամսում թե´ իշխանության, թե´ բոլոր այլ էլիտաների համար պետք է պարզ դառնա, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, չի վախենում, չի խուսափում դրանցից։

Սա դեռ չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց սա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Սա կհանգեցնի նրան, որ իշխանության որակը տեսանելիորեն կփոխվի՝ կդառնա ավելի զգուշավոր, ավելի զուսպ։ Իշխանությունը հենց զգաց արտահերթ ընտրությունների ռիսկը, կդառնա ավելի կաշկանդված՝ թե´ բանակցություններում, թե´ ներքին կյանում։ Ավելի երկար կմտածի՝ «անոնսով» քրեական գործեր հարուցելիս, պատգամավորներին մանդատից զրկելու՝ անոնսվող սպառնալիքներից, պատվերով քրեական գործեր հարուցելիս, և ընդհանրապես՝ ավել-պակաս խոսելուց առաջ։

Խնդիր երրորդ.

Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով։ Այն պետք է ներառի բոլոր հարցերը՝ ասել է թե՝ ընդդիմությունը սկսում է աշխատել, ոչ թե «Մեր» օրակարգով, այլ՝ քաղաքացու։ Անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին բարեփոխումներ, տնտեսություն, սփյուռք, մարզերի զարգացում, բիզնես և այլն, և այլն։ Քաղաքացուն հուզող և պետության համար կարևոր բոլոր հարցերը պետք է ներառված լինեն։

Խնդիր չորրորդ.

Փաստաթղթի մշակումն ինքը հենց քաղաքական-հանրային պրոցես է, որում պետք է ներգրավվեն բազմաթիվ ոլորտային մասնագետներ՝ իրենց շրջանակներում, երկրի սահմաններում և երկրից դուրս հեղինակություն վայելող մարդիկ։ Փաստաթղթի մշակումը պետք է ուղեկցվի փակ և հրապարակային քննարկումներով, որոնց մասնակից պետք է դառնան հանրային տարբեր շերտեր, և ի վերջո՝ ողջ հասարակությունը։ Լայն մասնակցային պրոցեսը և միասնական ապագայի քննարկումները, բանավեճը ամենահուժկու քաղաքական պրոցեսն է, միջընտրազանգվածային երկխոսությունը, որի դեմ իշխանությունը լինելու է անուժ։

Խնդիր հինգերորդ.

Միասնական տեղեկատվական կենտրոն. 100 խելոք անհատի հնչեցրած մտքերը կաթիլ են, եթե դրանք մնում են անհատական կարծիքի մակարդակում։ Միասնական միավորի անունից և միասնական գործունեության շրջանակներում հնչեցված՝ 100 խելոք անհատի մտքերն արդեն 9-րդ ալիք է, որը կփոխի առկա տրամադրությունները, անօգնական հոտային վիճակում գտնվող հասարակությունից կսարքի մոտիվացված, պայքարող հասարակություն։

Կարվի՞ արդյոք այս ամենը

Հինգ քայլ՝ գրագետ տեխնոլոգիական լուծումներով, և կունենանք լրիվ այլ վիճակ։ Կունենանք նոր տրամադրություններ մեր երկրում՝ նոր լուծումների հնարավորություններով։ Մենք պետք է դուրս գանք այսօրվա մանր, բամբասանքային, «մանդատա-օրակարգային» պատկերացումներից։ Կգնա՞նք այս ճանապարհով, դժվար է ասել, որովհետև լինելու է մեծ դիմադրություն։ Ընդ որում իշխանությունն այդտեղ ոչ մի կապ չունի։

Մեծ հաշվով, կա երկու ճանապարհ. կա´մ գնալ էական փոփոխությունների, կա´մ ազգովի սպասել նոր աղետի։ Վերջինը հենց այն է, ինչ այսօր անում ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>