Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին

Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից

Երեկ Ղազախստանում անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, որտեղ ներկայիս երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կրկին արձանագրեց իր իշխանության վերարտադրության փաստը: Այն, որ այդ ընտրությունները կանխատեսելի բնույթ ունեին, հասկանալի է: Միջազգային դիտորդները նույնիսկ այն անվանեցին ոչ թե ընտրություն, այլ հանրաքվե: Պարզ էր, որ Տոկաևը այլընտրանք չուներ և տրամաբանական էր, որ նա այդ անցած ընտրություննեորում պետք է ստանար ձայների մոտ 80 տոկոսը:

Սակայն մեկ այլ հարցդրում է առաջ գալիս՝ ինչու՞ Տոկաևը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե նա կարող էր հանգիստ վերընտրվել հերթական նախագահական ընտրություններում 2024 թվականին:

Պատասխանը տեսանելի է, այն նույնիսկ մակերեսի վրա է:

2019-ին, երբ Ղազախստանի նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը Տոկաևին առաջարկեց նախագահի պաշտոնում, բոլորի մոտ այն ընկալումն էր, որ Տոկայևը պետք է աշխատեր «նախագահի» պաշտոնում Նազարբաևի հսկողության տակ: Այսինքն, ինքը՝ Տոկայևը չէր ընկալվում, որպես ինքնաբավ նախագահ:

Ժամանակի ընթացքում այդ երկփեխկվածությունն իշխանության մեջ ճեղքեր առաջացրեց, քանզի մի կողմից առաջացել էին Տոկաևի նոր թիմակիցներ, մյուս կողմից Նազարբաևի կողմնակիցները պատրաստ չէին հանձնել իրենց դիրքերը նոր մարդկանց:

Ղազախստանում այդ իրավիճակը բերեց ներկլանային ճգնաժամի, քանզի Նազարբաևը արդեն նախագահ չէր, սակայն Տոկաևն էլ ինքնաբավ նախագահ չէր: Այդ իրավիճակում, սովորաբար կլաննների այն ներկայացուցիչները, ովքեր ուժեղ են, սակայն զգում են, որ իրենց ազդեցությունն օր օրի թուլանում է, որոշում են գնալ կտրուկ քայլերի:

Հենց դրանով էր պայմանավորված այս տարվա հունվարյան իրադարձություընները Ղազախստանում: Տոկաևի իշխանությունը մազից էր կախված և թվում էր, թե նա կարող է կորցնել իշխանությունը: Սակայն Մոսկվան որոշեց միջամտել և պահպանել Տոկաևի իշխանությունը, համարելով, որ հակառակ դեպքում այստեղ կարող են կրկնվել այն «գունավոր» գործընթացները, որոնցից անմաս չմնացին հետխորհրդային մյուս երկրները:

Հունվարյան միջամտության արդյունքում Տոկաևին հաջողվեց պահպանել իր իշխանությունը, նույնիսկ էապես թուլացան Նազարբաևի դիրքերը: Սակայն դրա փոխարեն, Տոկաևը հայտնվեց այս անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից կախվածության մեջ:

Իրերի նման դասավորությունը շահավետ չէր Տոկաևի համար: Այդ իսկ պատճառով նա շատ արագ հեռացրեց ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստանից: Դրանից հետո իրեն պետք էր մաքրվել նաև Պուտինի ազդեցությունից, որի համար էլ նա գնաց արտահերթ ընտրությունների:

Ավելին, նախապես փոփոխվեցին նախագահի լիազորությունները, տեղական  իշխանությունը ստացավ ավելի մեծ լիազորություններ, իսկ նախագահի պաշտոնում ընտրված գործիչն այլևս իրավունք չի ունենալու կրկին վերընտրվելու: Այսպիսով Տոկաևը իր այդ քայլով ցույց է տալիս, որ փորձելու է արմատապես փոխել երկրում ոչ միայն քաղաքական խաղի կանոնները, այլև ոչ ֆորմալ ավանդույթները:

Ճիշտ է, նախագահի կառավարման ժամկետը դառնում է 7 տարի, սակայն այդ պաշտոնը ստանձնած անձը չի կարողանալու վերարտադրվել երկրորդ ժամկետում:

Ինչքանով այդ դրույթը կյանքի կկոչվի այսօր դժվար է ասել: Պարզ է մեկ բան, որ Տոկաևի այս քայլերը ցույց են տալիս, որ նա փորձելու է էապես թուլացնել իր երկրի կախվածությունը Մոսկվայից, փորձելով դիվերսիֆիկացնելով այն, ընդլայնելով իր կապերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Չինաստանի հետ:

Ինչ կնշանակի դա գործնականում, այսօր դեռ ոչ ոք չգիտի: Պարզապես հայտնի է, որ այսուհետ այդ երկրի զարգացման ուղենիշը փոխվելու է ի օգուտ Ռուսաստանի մրցակից երկրների:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>