ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները. Տեսանյութ

Տրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը: Տղամարդկանց մի խումբ արագ-արագ այգու մետաղական լարերն է հավաքում, մյուսներն օգնում են, որ տրակտորը բետոնե հենասյուները հողից դուրս բերի: Նարեկ Փոլադյանը փոքր տրակտոր ունի և վճարովի հիմունքներով ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Հացիկ և հարևան գյուղերի հողագործներին: Խաղողի բերքահավաքից հետո Նարեկի հիմնական զբաղմունքը դարձել է խաղողի այգիների քանդումը: Արդեն չի հիշում, թե քանի հեկտար այգի է քանդել ու քանիսն են հերթի մեջ սպասում: Ժամանակ չի ունենում, որ իր մեկ հեկտար այգին էլ քանդի:

Արդեն 15 օր է՝ գյուղացիները մեծ թափով սկսել են քանդման աշխատանքները: Նարեկն ասում է, որ այգին քանդելուց հետո մտածում է պտղատու ծառերի այգի հիմնելու կամ հողն օգտագործելու՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար: Հույս ունի, որ գոնե լոլիկը, վարունգը կիլոգրամով կկարողանա վաճառել, ինչը տեխնիկական սորտի խաղողի դեպքում հնարավոր չէ:

Նարեկը պատմեց, որ այգի քանդելը ևս ծախսատար է, և շատերը, գումար չունենալու պատճառով, չեն քանդում: Նշում է, որ 1 հեկտար խաղողի այգին քանդելու և տարածքը վարելահող դարձնելու համար առնվազն 500-600 հազար դրամ գումար է անհրաժեշտ:

Դիզելային վառելիքը թանկացել է, բանվորական ուժը՝ նույնպես: Մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ 1 հեկտար այգին քանդելու համար: Իսկ բանվորի օրավարձը 10 հազար դրամ է: «Ավելի լավ ա խաղողի այգի չմշակես, քան 80 դրամով խաղող հանձնես: Ժողովուրդը մեղք չե՞ն, բոլորը վարկերի ու տոկոսների տակ են: Ես էլ 5 մլն դրամ վարկ ունեմ, այգու հույսով էի վերցրել, բայց այգին մինուսով է աշխատում, ո՞նց փակեմ վարկը»,- ասում է Նարեկը: Գյուղացիները քանդում են ոչ միայն «ծերացած», այլև երիտասարդ այգիները, որոնց վրա խոշոր գումարներ են ծախսել: Նույնիսկ այդ հանգամանքը հետ չի պահում գյուղացիներին այգիները քանդելու մտքից: Նարեկն ասում է, որ սեպտեմբերն ու հոկտեմբերը ամենատանջալից ամիսներն են խաղողագործների համար: Չգիտեն՝ որտեղ և ինչ գնով կկարողանան խաղողը վաճառել:

Անի Սարգսյան Գրիշա Բալասանյան 14:44, 21 նմբ 2022 Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները Տրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը: Տղամարդկանց մի խումբ արագ-արագ այգու մետաղական լարերն է հավաքում, մյուսներն օգնում են, որ տրակտորը բետոնե հենասյուները հողից դուրս բերի: Նարեկ Փոլադյանը փոքր տրակտոր ունի և վճարովի հիմունքներով ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Հացիկ և հարևան գյուղերի հողագործներին: Խաղողի բերքահավաքից հետո Նարեկի հիմնական զբաղմունքը դարձել է խաղողի այգիների քանդումը: Արդեն չի հիշում, թե քանի հեկտար այգի է քանդել ու քանիսն են հերթի մեջ սպասում: Ժամանակ չի ունենում, որ իր մեկ հեկտար այգին էլ քանդի: Արդեն 15 օր է՝ գյուղացիները մեծ թափով սկսել են քանդման աշխատանքները: Նարեկն ասում է, որ այգին քանդելուց հետո մտածում է պտղատու ծառերի այգի հիմնելու կամ հողն օգտագործելու՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար: Հույս ունի, որ գոնե լոլիկը, վարունգը կիլոգրամով կկարողանա վաճառել, ինչը տեխնիկական սորտի խաղողի դեպքում հնարավոր չէ: Խաղողի մթերման պայմանագրերը խզվել են. վերավաճառողները հայտնվել են տնտեսվարողի ու մթերողի արանքում Նարեկը պատմեց, որ այգի քանդելը ևս ծախսատար է, և շատերը, գումար չունենալու պատճառով, չեն քանդում: Նշում է, որ 1 հեկտար խաղողի այգին քանդելու և տարածքը վարելահող դարձնելու համար առնվազն 500-600 հազար դրամ գումար է անհրաժեշտ: Video Player Դիզելային վառելիքը թանկացել է, բանվորական ուժը՝ նույնպես: Մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ 1 հեկտար այգին քանդելու համար: Իսկ բանվորի օրավարձը 10 հազար դրամ է: «Ավելի լավ ա խաղողի այգի չմշակես, քան 80 դրամով խաղող հանձնես: Ժողովուրդը մեղք չե՞ն, բոլորը վարկերի ու տոկոսների տակ են: Ես էլ 5 մլն դրամ վարկ ունեմ, այգու հույսով էի վերցրել, բայց այգին մինուսով է աշխատում, ո՞նց փակեմ վարկը»,- ասում է Նարեկը:

Գյուղացիները քանդում են ոչ միայն «ծերացած», այլև երիտասարդ այգիները, որոնց վրա խոշոր գումարներ են ծախսել: Նույնիսկ այդ հանգամանքը հետ չի պահում գյուղացիներին այգիները քանդելու մտքից: Նարեկն ասում է, որ սեպտեմբերն ու հոկտեմբերը ամենատանջալից ամիսներն են խաղողագործների համար: Չգիտեն՝ որտեղ և ինչ գնով կկարողանան խաղողը վաճառել: Կոնյակի սպիրտի համար խաղողի մթերման 1կգ-ի գինը կարող է տատանվել 100-130 դրամի միջակայքում «Դրա համար ավելի լավ ա քանդենք, թափենք, չգանք, չտեսնենք, սրտներս չցավա: 5 տարեկան երեխուց բռնած ժողովուրդը գալիս, չարչարվում են հողերի մեջ, որ գոնե աշունը գա մի արդյունքի հասնի»,- ասում է Նարեկը: Սակայն, մթերման հանձնելն էլ գյուղացիներին չի ոգևորում: Մթերող գործարանները խաղողի մթերման գումարները վճարում են 8-9 ամսվա ընթացքում: Գնաճի և դրամի արժեզրկման պայմաններում գյուղացիները այստեղ ևս վնասներ են կրում:

Նարեկի խոսքերով՝ ինչ հիշում է, ամեն տարի տարբեր պաշտնյաներ հույս են տալիս, որ լավ կլինի, մթերման հարցը կլուծվի, սակայն տարեցտարի վիճակը վատանում է: Նույնիսկ գործարանների հետ պայմանագրեր ունեցողները երաշխիք չունեն, որ ժամանակին կկարողանան բերքը մթերման հանձնել: Վերջին տարիներին նաև գործարաններն են խաղողագործների հետ խզել պայմանագրերը: Այս տարի այդ վիճակից օգտվեցին վերավաճառողները: Վերջիններս գյուղացիներից 80-100 դրամով մթերում էին խաղողն ու իրենք հանձնում գործարաններին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>