Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ. Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին
Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։ Անդրադառնալով Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին՝ Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը․
«Զինվորական համազգեստով և զինվորական լսարանի առջև Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և ՀՀ մյուս քաղաքները գտնվում են իրենց տեսադաշտում, և Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»,- գրել է նա:
Zham.am

