Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել

«Հադրութն ընկնելուց հետո գիտեինք՝ թշնամին գալիս է դեպի Շուշի. մարտերը կազմակերպված չէին, ամեն մեկն իր իմացածով էր կռվում». Շուշիի քաղաքապետ

2020 թվականի նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վերահսկողությունն անցավ Ադրբեջանի զինված ուժերին, թեպետ Հայաստանում իշխանությունը, ՊՆ այն ժամանակվա ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում էին՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ավելին՝ նոյեմբերի 9-ին Արցախի 75 տոկոսը հանձնելուց մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

2020 թվականի նոյեմբերի 8-ին էլ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հեշթեգով գրել էր՝ գյոռբագյոռ 2020 թվական, այնուհետև ավելացրել՝ չմոռանաք պատմության համար։

Մինչ հայ հանրությանը իշխանությունը տարբեր գրառումներով ու հնարքներով վստահեցնում էր, թե հաղթելու են, Ադրբեջանում արդեն նշում էին Շուշիի գրավումը։

168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ նոյեմբերի 7-ից Շուշիի վերահսկողությունն արդեն անցել էր ադրբեջանական կողմին։ Ըստ նրա, Շուշիի հարցում Հայաստանի իշխանությունը միայն մեկ ճիշտ բան է հայտարարել, որ Շուշիի համար զորքը կռվում է։

«Ճիշտ է, բոլորն էլ կռվում էին, բայց ամեն ինչ անկազմակերպ էր, կռվողները սովորական զինվորներն ու կամավորներն էին, իշխանությունը երևի տեղյակ էլ չէր՝ քաղաքի ներսում ինչ էր կատարվում։

Շուշիի համար պայքարել է նաև եղբայրս իր վաշտով, ես իմ վաշտով, միայն 1,5 ժամ Շուշիում էլեկտրացանցի մոտ մարտեր են ընթացել, նոյեմբերի 3-ին թշնամուն հետ են շպրտել, իրենց «յաշմա» ջոկատն է եղել։ Երբ լեռնաշղթայով բարձրանում էին, կրկին զոհեր են տվել, մոտ 250 թուրք բարձրանում էր, որ մտնեին Շուշի, գոնե նրանց մի մասը զոհվել է, զոհեր են տվել նաև Քարինտակում։ Մարտերը կազմակերպված չէին ընթանում, ամեն մեկն իր իմացածով ու իմացած ճանապարհով էր կռվում։

Հադրութն ընկնելուց հետո մենք գիտեինք, որ թշնամին գալիս է դեպի Շուշի, դա տրամաբանական էր, բայց իշխանությունը չկարողացավ կազմակերպել, որպեսզի նրանց շարժը կասեցվի, եթե ամեն ինչ լավ կազմակերպեին, հիմա Շուշին մերը կլիներ, Բերձորն էլ հետը, այդքան զոհեր չէինք ունենա հենց Շուշիի ճանապարհի տակ, սա աններելի է»,-շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ Շուշիի քաղաքապետի, 2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական մեկ ջոկատի հաջողվել է ներթափանցել Շուշի՝ երկրորդ մուտքի ճանապարհով, նրանց մեջ եղել են նաև դիպուկահարներ, վարձկաններ, իսկ նոյեմբերի 7-ին ավելի մեծ թվով ջոկատներ են մտել քաղաք։ Շուշիի էլեկտրացանցի մոտով անցել են Իսայի աղբյուրի մոտ, մտել են անտառ ու դուրս են եկել լիցքավորման կայանի մոտ, ու մի քանի վայր։

«Բայց նույնիսկ այդ ժամանակ այնտեղ եղած զինվորները մարտնչում էին։ Այդ օրերին այնտեղ եղած զինվորներից, ովքեր ադրբեջաներեն լավ են իմացել, ասում էին, որ ներթափանցած խմբի անդամներն ադրբեջաներենով չէին խոսում, ըստ նրանց՝ վարձկաններ են եղել, թուրքեր։

Նոյեմբերի 4-ին «համար մեկ» տվեցին, ու եղբայրս իր վաշտով գնացել էր Շուշի՝ նշածս էլեկտրացանցի մոտ, գիշերվա 03։30-ից մարտեր են վարել, Լիսագորից մարդիկ տեսել են, թե այդ ուղղությամբ ադրբեջանական ինչ մեծաքանակ զորք է շարժվում։ Այդ հատվածում եղել են նաև Հայաստանից եկած բժիշկներ, նրանք զոհվել են, այդտեղ բոլորը զոհվել են»,-պատմեց մեր զրուցակիցը։

Արծվիկ Սարգսյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին Շուշիի ամբողջ բնակչությանը տարհանել էին ու տեղափոխել Գորիս, բոլորն էլ դուրս էին եկել այն հույսով, որ մի քանի օրից վերադառնալու են, որևէ մեկը տնից որևէ իր չէր վերցրել։

«Տարհանել ենք կանանց ու երեխաներին, կային կանայք, ովքեր չէին ուզում դուրս գային, որովհետև ամուսինները, որդիներն առաջնագծում էին, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն վերցրել էին Ավետարանոցն ու Սղնախը, վտանգը մոտենում էր, ու ստիպված էինք տարհանել։ Մեզ պետականորեն հրահանգեցին, որ բնակիչներին անվտանգ վայր տեղափոխենք, ու ինքս անձամբ սկսեցի զբաղվել այդ գործով։

Մարդիկ մտածում էին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի նման կլինի ու չորս օր հետո կկանգնի, բայց նրանք այդպես էլ չվերադարձան իրենց տուն»,-շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Նա համոզված վստահեցրեց՝ եթե Շուշին չընկներ, ապա մեծ հաղթանակ ապահովելն ավելի հեշտ կլիներ։

Հիշեցնենք, որ Արցախի 75 տոկոսը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելուց ժամեր անց՝ նոյեմբերի 10-ի առավոտյան, երբ ամբողջ հայ ազգը սգում էր իր հայրենիքի ու զավակների կորուստը, ոմանք դուրս էին եկել փողոց ու հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում էր ակտիվ գործունեություն ծավալում, 3 տեսանյութ և 10 գրառում, որոնցից մեկով տեղեկացնում էր, որ իր կեցավայրից «գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>