Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

ՔՊ համագումարում Փաշինյանը հայտարարում էր, թե բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 43 տոկոսով, 4 օր հետո 43-ը դարձրեց 52,6 տոկոս

Հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ համագումարում՝ անդրադառնալով այն խոստմանը, որ 1-2 տարում բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով կավելացնեն, Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց. «Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները՝ 1-2 տարվա ընթացքում, կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել. ամենաթարմ տվյալներով, մենք 2022 թվականի արդյունքներով 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է»։

Այս հայտարարությունից ընդամենը 4 օր հետո Նիկոլ Փաշինյանը 578 մլրդ դրամը դարձրեց 662 միլիարդ, իսկ 43 տոկոսը՝ 52,6 տոկոս։

«2022 թվականի արդյունքներով, մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1,6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թվականի ցուցանիշը: Սա 52,6 տոկոսով կգերազանցի 2018 թվականի նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018-ի համեմատ»,-նոյեմբերի 2-ին, կամ նախորդ ասածից ընդամենը 4 օր հետո, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում ելույթ ունենալով Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Չորս օրվա տարբերությամբ Նիկոլ Փաշինյանը բյուջեի եկամուտներն ավելացրեց ևս 84 մլրդ դրամով։ Բայց դրանով էլ չբավարարվեց և անցավ ապառիկով աճերին։ Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը նոր-նոր քննարկվում է, այն դեռ պետք է կատարվի, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն պլանավորված եկամուտների վրա աճերն է հաշվում ու այնպես է ներկայացնում, կարծես արդեն այն կատարված փաստ է։

«2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ 4 տարվա մասին է խոսքը. 2018-2023թթ. ամենևին էլ 4 տարի չէ։ Բարդ մաթեմատիկա չէ հաշվելու համար։

Եվ հետո, որտեղի՞ց այդ վստահությունը, որ այդպես էլ լինելու է, և բյուջեի հաջորդ տարվա եկամուտներն անպայման կատարվելու են, որ այժմվանից աճերից են խոսում։ 2020թ. թերակատարումներն ու բյուջեի եկամուտների վերաբերյալ օրումեջ կատարվող փոփոխությունները հավանաբար մոռացել են։ Առկա անորոշությունների պայմաններում, երբ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը նույնիսկ չի էլ ընդունվել, լուրջ չէ նման հայտարարություններ անելը։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Կարևորը՝ այսօր մարդիկ լսեցին, որ Նիկոլ Փաշինյանը կատարել ու գերակատարել է իր խոստումը։ Այդպես կլինի՞, թե՞ չէ, վաղը քչերը կհիշեն։

Բյուջեի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» ասել, որ եկամուտների աճի մեջ մեծ բաղադրիչ ունի երեկվա ու այսօրվա բարձր գնաճը։ Ու եթե հանում ենք գնաճի ազդեցությունը, տակը շատ քիչ բան է մնում։

Բյուջեի եկամուտների աճը, այն էլ այնպիսի աճը, ինչպիսին ասում է Նիկոլ Փաշինյանը, պետք է բերեր երկրում սոցիալական իրավիճակի բարելավման, մարդկանց եկամուտների ավելացման ու ապրելու պայմանների լավացման։ Այնինչ՝ հակառակն է եղել. աղքատությունը երկրում մի բան էլ խորացել է։ Բնակչության կեսի եկամուտները, 2020թ. տվյալներով, ցածր է աղքատության միջին գծից, ու դրանում դեռ չկա անցած և այս տարվա բարձր գնաճի ազդեցությունը։ Հաշված օրեր հետո կհրապարակվեն 2021թ. աղքատության վերաբերյալ տվյալները, ու կհամոզվենք, թե սոցիալական իրավիճակը մեր երկրում ինչքանով է վատացել, աղքատությունն էլ՝ խորացել։ Չնայած առանց այդ տվյալների էլ ամեն ինչ ակնհայտ է։

Բյուջեի միլիարդավոր դրամների աճերից են խոսում, այնինչ՝ 4-5 տարում ընդամենը մի քանի հազար դրամի թոշակ ու նպաստ են ավելացրել, երբ նույն ժամանակահատվածում գնաճի ազդեցությունը մի քանի անգամ ավելին է եղել։

Հպարտանում են, որ կառավարությունը ոչ միայն հավաքել է հարկերը, այլև այն վերադարձրել է քաղաքացիներին։

«2018թ. կառավարությունը քաղաքացիներին վերադարձրել է 4,7 մլրդ դրամ եկամտային հարկ, 2021թ.՝ 32,7 մլրդ դրամ, աճը կազմել է 595 տոկոս»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը՝ հիպոթեքով բնակարանների գնման ժամանակ եկամտային հարկի վերադարձի գումարների մասին է։ Չնայած այստեղ այլ բաղադրիչ էլ կա, բայց հիմնականը հիպոթեքին է վերաբերում։

Առաջին հայացքից, երբ պարզապես համեմատում ենք թվերը, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը, իսկապես լուրջ առաջընթաց է գրացվել։ Բայց թե ի՞նչ կա թաքնված այդ թվերի տակ, խուսափում են ասել։

Բյուջեից հսկայական գումար են տվել, որպեսզի հասարակության ունևոր խավը բնակարան գնի։ Դրանց մեջ քիչ չեն նաև պատգամավորներն ու կառավարության անդամները, այլ բարձրաստիճան պաշտոնյաները։

Այսինքն՝ իրենք իրենց փող են տալիս ու բնակարանի տեր դառնում։ Այնինչ, այս ծրագիրն ի սկզբանե սոցիալական ծրագիր էր, դրա համար էլ նախկինում վերադարձված եկամտային հարկի գումարները մեծ չէին, ու ճիշտը դա էր, և ոչ թե՝ այն, ինչ արեցին դրանից հետո։

Արդեն այս տարի բյուջեն ստիպված կլինի, չգիտես ո՞ւմ և ինչի՞ համար, վերադարձնել գրեթե 100 մլն դոլար, հետագայում ավելի շատ, ու այդպես տասնյակ տարիներ։

Այս ծրագրի իրականացմամբ մի շարք ոլորտներում լուրջ ռիսկեր են ստեղծել, որոնք կարող են կործանարար հետևանքներ ունենալ։ Բայց դա այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք։

«Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ըստ էության բում է ապրում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչի՞ հաշվին է այդ «բումը», լավ գիտենք, բայց խոսքը դրա մասին չէ. առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսության բումերի, բարձր աճերի ու հեղափոխական զարգացումների մասին է խոսում։ Տեսանք, թե ի վերջո ինչով ավարտվեց այդ ամենը։ Այդ հայտարարություններից հետո մեր տնտեսության մեջ ոչ միայն բումեր ու հեղափոխական զարգացումներ չեղան, այլև հայտնվեցինք ճգնաժամի մեջ։

Պետք է վախենալ, որ հերթական բումերի մասին խոսելուց հետո, կրկին կարող ենք հայտնվել նույն վիճակում։ Նման վտանգի առջև իրականում այսօր կանգնած է մեր տնտեսությունը։

Եվ վերջում, կառավարության ձեռքբերումներից խոսելուց, լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաև ասեր, թե ինչպիսի ռեկորդային տեմպերով է ավելացրել պետական պարտքը. 4 տարում շուրջ 3,3 մլրդ դոլարով։ Նման կարճ ժամանակահատվածում նախկինում երբևէ պարտքի այսպիսի աճ չենք ունեցել։

Շարունակվել է արտագաղթը։ Միայն անցած տարի երկրից գնաց ու չվերադարձավ ավելի քան 73 հազար մարդ։ Այս տարի էլ միտումը բացասական է՝ 8 ամսում գնացել ու չի եկել շուրջ 42 հազար Հայաստանի քաղաքացի, չնայած, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դրսում գտնվող մեր շատ հայրենակիցներ, թեկուզ ժամանակավոր, վերադարձել են Հայաստան։

Ի վերջո, այս 4-5 տարիներին ունեցել ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ, որոնք ևս Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության ուսերին են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>